Լուսանկարը՝ «Սիսակյան կենտրոն»–ի
1964 թվականին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 13-րդ նստաշրջանի ընթացքում ակադեմիկոս Նորայր Սիսակյանը իր ելույթում ընդգծեց կյանքի աղբյուրի՝ ջրի նկատմամբ աշխարհի վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը։
Ջրամատակարարման գործը բարդանում է ոչ միայն նրանով, որ ջուրը սպառվում է նախկինում չտեսնված չափերով, այլև նրանով, որ սպառված մաքուր ջրի փոխարեն ջրամբարներ են արտանետվում ավելի ու ավելի շատ աղտոտված հոսքեր, որոնց մեծ մասը թունավոր է նույնիսկ ամենամեծ նոսրացումների դեպքում:
Այս թունավորումը դրսևորվում է ոչ միայն նրանով, որ ոչնչանում են ֆաունայի և ֆլորայի այս կամ այն ներկայացուցիչները, այլև նրանով, որ խաթարվում է բազմացման գործընթացը, նվազում է պտղաբերությունը, վատանում է սերնդի որակը:
Միջուկային զենքի փորձարկման ժամանակ ջրամբարներ են թափանցում տարբեր ռադիոակտիվ նյութեր: Աշխարհի ժողովուրդները պետք է հասնեն ատոմային զենքի բոլոր տեսակի փորձարկումների լիակատար դադարեցմանը: Պայքարը մթնոլորտի, հիդրոսֆերայի և բիոսֆերայի մաքրության համար առաջնահերթ կարևորության խնդիր է։
Ելույթն՝ ամբողջությամբ
Նորայր Սիսակյանի գործունեության վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են mediaforedu.am–ի և «Սիսակյան կենտրոնի» համագործակցությամբ։