Լուսանկարը՝ Անի Գևորգյանի ՔՆՆԱՐԿՈՒՄՀանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայությունն անդրադարձել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ հետազոտությանը՝ կապված Տավուշի մարզի 9–րդ դասարաններում գրված փորձնական քննական էսսեների բովանդակության և գնահատման հետ։ «Ակնկալում էինք, որ մեր արձանագրած խնդիրները պետական մարմնում հաշվի կառնեն, որովհետև ուսուցչական համայնքի բողոքներն ենք, ըստ էության, փոխանցել պետական մարմնին՝ հույս ունենալով, որ պատշաճ հետևություններ կարվեն, բայց այդպես չի»,– ՀՀ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայությանն ասել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը։
Միացե՛ք մեզ կրթության դրական փոփոխությունների ստեղծման մեր ճանապարհին․ «Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու կրթական հեղափոխությանը նպաստելու առաքելությանը: Անկախ նրանից՝ լրագրո՞ղ եք, ուսուցի՞չ, կրթությա՞ն մասնագե՞տ, թե՞ պարզապես հետաքրքրված եք կրթության միջոցով ավելի լավ ապագա ստեղծելով, Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում: Միասին կառուցենք մի երկիր, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի իսկապես որակյալ կրթություն և հնարավորություն՝ օգտագործելու անհատի ողջ ներուժը: Շնորհակալություն մեր առաքելությանը միանալու համար:















