«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Սույն կանոնագիրն ուղենիշ է «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպության անդամների և www.mediaforedu.am տեղեկատվական կայքում հրապարակումներով հանդես եկող քաղաքացիների, լրագրողների հրապարակային գործունեության համար։ Փաստաթղթում նշված կանոններին հետևելը պարտադիր է ՀԿ-ի հետ կապված աշխատանքի ամբողջ ընթացքում՝ ներառյալ ոչ աշխատանքային ժամերը և օրերը։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամները քաղաքականապես անկախ են։ Ուստի ՀԿ որևէ ներկայացուցից չի կարող անդամագրվել որևէ քաղաքական կուսակցության կամ հանդես գալ որևէ կուսակցության անունից կամ կուսակցության շահերից բխող գործունեությամբ։
Եթե ՀԿ անդամն ընդգրկվում է որևէ կուսակցության կազմում կամ քաղաքական միավորման մեջ, այդ մասին պարտավոր է տեղեկացնել ՀԿ ղեկավարությանը՝ ՀԿ-ում իր անդամակցությունն անհապաղ դադարեցնելու նպատակով։ ՀԿ ղեկավարությունն իրավասու է անդամի՝ քաղաքական միավորման հետ կապի վերաբերյալ անհերքելի փաստի դեպքում նրան անհապաղ զրկել անդամակցությունից։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամները պարտավոր են՝
- Մշտապես առաջնորդվել հանրային շահերով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրության մաս կազմող իրավական ակտերով։
- Հրաժարվել նվերներից, անվճար հանգստից, ծախսերի փոխհատուցումից կամ այլ արտոնություններից, որոնք կարող են որևէ կերպ ազդեցություն ունենալ հասարակական կազմակերպության և տեղեկատվական կայքի գործունեության, հեղինակության վրա, կասկածի տակ դնել ՀԿ անդամի և տեղեկատվություն ապահովողի անկողմնակալությունը, անկախությունն ու անաչառությունը։
- Չչարաշահել հասարակական կազմակերպությունների և տեղեկատվություն տարածողների հետ շփման փորձ չունեցող անձանց դյուրահավատությունը։
- www.mediaforedu.am կայքում հրապարակումներ անելիս առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմնի սահմանած կանոններով։
- Սոցիալական ցանցերի հրապարակային գրառումներում կամ մեկնաբանություններում չքննարկել կազմակերպության ներքին հարաբերություններին և դեռևս չհաստատված նախագծերին առնչվող հարցեր։
- Ընդունել սխալները։ Հնարավորինս արագ ուղղել հրապարակավ տարածված սխալը և անհապաղ տեղեկացնել ՀԿ հետևորդներին։