«Դպրոցների շենքերի համար վճարներ սահմանելով և հավելյալ ծախս ցույց տալով՝ Կառավարությունը փորձում է ավելի քան 1350 դպրոցի գույքի ծախսն արհեստականորեն տեղավորել ՀՆԱ/կրթություն հարաբերակցության մեջ, և այս դեպքում կստացվի, որ ՀՆԱ-ի շատ մեծ մաս հատկացվում է շենքերին: Բայց մեր ուսումնասիրած Եվրամիության երկրներում, որոնց զարգացածության հիմքում բարձրորակ կրթությունն է, պետությունը գումար չի խնայում կրթության որակի ապահովման ուղղությամբ՝ հետազոտություններ են արվում, թեստագիրներ են պատրաստվում, առողջ սնունդ են տրամադրում ոչ միայն տարրական, ինչպես Հայաստանում է, այլև միջին և բարձր դասարաններում: Այսօր մեր երեխաները ութ ժամ սոված են մնում դպրոցում», – «Ազատության» հետ զրույցում ընդգծել է Մարտիրոսյանը:
Միացե՛ք մեզ կրթության դրական փոփոխությունների ստեղծման մեր ճանապարհին․ «Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու կրթական հեղափոխությանը նպաստելու առաքելությանը: Անկախ նրանից՝ լրագրո՞ղ եք, ուսուցի՞չ, կրթությա՞ն մասնագե՞տ, թե՞ պարզապես հետաքրքրված եք կրթության միջոցով ավելի լավ ապագա ստեղծելով, Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում: Միասին կառուցենք մի երկիր, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի իսկապես որակյալ կրթություն և հնարավորություն՝ օգտագործելու անհատի ողջ ներուժը: Շնորհակալություն մեր առաքելությանը միանալու համար:














