Լուսանկարները և տեսանյութերը՝ ՄՀԿ – ի
Կրթական հաստատություն դեռևս չի նշանակում կրթական միջավայր։ Կրթական միջավայր ստեղծելը հետևողական, բարդ ու մանրակրկիտ աշխատանք է։
Հաճելի է տեսնել, որ Հայաստանում կան կայացած կրթական հաստատություններ, որոնք ունեն արդեն ձևավորված ավանդույթներ, ուրույն ձեռագիր և սկզբունքներ։
Այսօր Շիրակացու ճեմարան գիտակրթական համալիրի «Շիրակացու օրեր» ամենամյա փառատոնի փակումը տոնական էր։
Տպավորություն էր, որ մասնակցում է ամբողջ աշակերտական համայնքը։
Մուտքից սկսած՝ թիմային ոգին ակնհայտ էր․ շրջայցեր, հանդիպումներ, մեկը մյուսից հետաքրքիր նախագծային և հետազոտական աշխատանքների ցուցադրություններ՝ ժենգյալով հացի բաղադրության մեջ մտնող կանաչիների մասին պատմող տեղեկատվական գրքույկից մինչև տեխնոլոգիական հետաքրքիր լուծումներով աշխատանքներ․․․

Ու կենտրոնում հենց աշակերտներն էին․ նրանք ուղեկցում էին, ցուցադրում, ծանոթացնում, բացատրում։ Ազատ, անկաշկանդ մթնոլորտ, և որ ամենակարևորն է՝ կրթական միջավայր։
Ուսուցիչ
ՄՀԿ ՀԿ համահիմնադիր










