ՄՀԿ-ն՝ մեդիայում

Հանրային ռադիոյի անդրադարձը

Լուսանկարը՝ Անի Գևորգյանի ՔՆՆԱՐԿՈՒՄՀանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայությունն անդրադարձել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ հետազոտությանը՝ կապված Տավուշի մարզի 9–րդ դասարաններում գրված փորձնական քննական էսսեների բովանդակության և գնահատման հետ։ «Ակնկալում էինք, որ մեր արձանագրած խնդիրները պետական մարմնում հաշվի կառնեն, որովհետև ուսուցչական համայնքի բողոքներն ենք, ըստ էության, փոխանցել պետական մարմնին՝ հույս ունենալով, որ պատշաճ հետևություններ կարվեն, բայց այդպես չի»,– ՀՀ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայությանն ասել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը։
ՄՀԿ-ն Հանրային ռադիոյի տաղավարում | «Մեդիան հանուն կրթության» ՀԿ

ՄՀԿ-ն` Հանրային ռադիոյի տաղավարում

Լուսանկարը պատրաստել է Աննա Գրիգորյանը ՔՆՆԱՐԿՈՒՄԻնտեգրված էսսեի վերաբերյալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ բարձրացրած հարցերը քննարկվել են Հայաստանի հանրային ռադիոյի «Դպրություն» հաղորդման շրջանակում։ Հաղորդմանը մասնակցել են  «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, mediaforedu.am կայքի հիմնադիր և խմբագիր Անուշ Մարտիրոսյանը, ԿԶՆԱԿ ՀՊՉ և ՈՒԾ բաժնի պետ, մանկավարժական գիտությունների թեկնածու  Գայանե Մկրտչյանը։ Հաղորդումը լսելու համար անցնել հղումով:

iravaban.net

Հանրակրթության ոլորտում կոռուպցիան բացառելու նպատակով գործադիր իշխանությունը հանդես է եկել նախաձեռնությամբ: Ինչպե՞ս է հնարավոր երեխաներին մանկուց զերծ պահել կոռուպցիոն սովորույթներից: Այս հարցի պատասխանը կապվում է ծնողների և մանկավարժների հետ: Հենց այս մոտեցումն է ընդգծել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը՝ iravaban.net-ի հետ զրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։ Հղումն՝ այստեղ

«Ազատության» ռեպորտաժը

«Դպրոցների շենքերի համար վճարներ սահմանելով և հավելյալ ծախս ցույց տալով՝ Կառավարությունը փորձում է ավելի քան 1350 դպրոցի գույքի ծախսն արհեստականորեն տեղավորել ՀՆԱ/կրթություն հարաբերակցության մեջ, և այս դեպքում կստացվի, որ ՀՆԱ-ի շատ մեծ մաս հատկացվում է շենքերին: Բայց մեր ուսումնասիրած Եվրամիության երկրներում, որոնց զարգացածության հիմքում բարձրորակ կրթությունն է, պետությունը գումար չի խնայում կրթության որակի ապահովման ուղղությամբ՝ հետազոտություններ են արվում, թեստագիրներ են պատրաստվում, առողջ սնունդ են տրամադրում ոչ միայն տարրական, ինչպես Հայաստանում է, այլև միջին և բարձր դասարաններում: Այսօր մեր երեխաները ութ ժամ սոված են մնում դպրոցում», – «Ազատության» հետ զրույցում ընդգծել է Մարտիրոսյանը:

European Union in Armenia

Մայիսի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անցկացրել է «Կրթության ծախսեր / Քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այս միջոցառումն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և չեխական «Agora Central Europe» ՀԿ-ի համագործակցությամբ։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի պատասխանատու պարոն Յոսիպ Յուրիչը։ Նա կարևորել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացին՝ ընդգծելով բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման և հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրները։ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի կատարած աշխատանքների արդյունքում ուսումնասիրվել են կրթության ծախսերը, հավաստագրման արդյունքները, դասագրքերի որակը և կրթության ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուսուցիչների հավաստագրման ցուցանիշներին, հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության խնդիրներին, արվեստի դասընթացների որակի բարձրացմանը և դպրոցականներին անվճար սնունդ տրամադրելու հարցին։ Նման նախաձեռնությունների արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը, կբարելավվի բյուջետային գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև՝ քաղաքացիների իրազեկվածությունն ու մասնակցությունը բյուջետային գործընթացներին։ Հղումն՝ այստեղ

iravaban.net

Մայիսի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անցկացրել է «Կրթության ծախսեր / Քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն կյանքի է կոչվել «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում , որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը: Նա կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացում, խոսեց բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հղումն՝ այստեղ

Ալիք Մեդիա

«Ալիք Մեդիա» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե այժմ Հայաստանում կամավոր ատեստավորման արդյունքում 507 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա, իսկ քսաներկու ուսուցիչ այսօր ստանում է ավելի քան 400 հազար դրամ։ «Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) արձագանքում է՝ մի շարք պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի ուսուցիչն այդքան աշխատավարձ ստանա։ ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում կարեւորում է համաչափ պայմանների ապահովումը։ «Ասում են՝ ուսուցիչը կարող է հեշտությամբ 400 հազար դրամ աշխատավարձ ստանալ, բայց դրա համար պետք է դասղեկ լինի, մեթոդմիավորման նախագահ լինի, ունենա շաբաթական ավելի քան քսան դասաժամ։ Դպրոցում յուրաքանչյուր առարկայից մեկ ուսուցիչ կարող է մեթոդմիավորման նախագահ լինել։ Դասղեկ էլ բոլորը դառնալ չեն կարող։ Քանի՞ ուսուցիչ կարող է միաժամանակ այդքանն անել, որ նման աշխատավարձ ակնկալի»,- նշում է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր ղեկավարած ՀԿ-ին զարմացնում են կառավարող մարմինների վերաբերմունքն ու մոտեցումը։ Հղումն՝ այստեղ

Կրթություն և որակ

Դպրոցի ճամփան

Մեդիայի դերը

Փող և որակ

Տեսանյութեր

Օրացույց

February 2026
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ