Մայիսի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անցկացրել է «Կրթության ծախսեր / Քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն կյանքի է կոչվել «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում , որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը: Նա կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացում, խոսեց բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունից։
Մանրամասները՝ տեսանյութում։















