Մեր մասին

Կիրթ քաղաքացի / զարգացած պետություն

«Մեդիան հանուն կրթության» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է փորձառու լրագրողների եւ կրթության մասնագետների համատեղ ջանքերով։ Կազմակերպությունն առաջնորդվում է «կիրթ քաղաքացի/զարգացած պետություն» սկզբունքով։

«Մեդիան հանուն կրթության»
հասարակական կազմակերպություն

Բարի գալուստ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ՝ լրագրողների, ուսուցիչների և կրթական ոլորտի մասնագետների միավորում։ Մենք միասին ենք կրթության և մեդիայի փոխազդեցություններն ուսումնասիրելու, խնդիրները վեր հանելու, կրթության վերաբերյալ անհրաժեշտ հարցադրումները մեդիայում արդյունավետորեն հնչեցնելու, իրազեկելու, վերլուծություններ ու հանրային քննարկումներ ապահովելու, նաև մեդիայի միջոցով կրթության որակի վրա ազդելու համար:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն կրթական ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծմանը նպաստելու համար կիրառում է համապատասխան մեդիա գործիքներ։ Մեր թիմում համախմբվել են փորձառու մասնագետներ՝ կրթության զարգացման խոչընդոտոտների բացահայտման, վերլուծության և անհրաժեշտ նախաձեռնությունների շնորհիվ դրանց լուծման նպատակով:

Մեր թիմը

Ուսուցիչներ և կրթության մասնագետներ
Կրթության առաջնագծում աշխատող մեր ուսուցիչներն արդարացի պատկերացումներ են տալիս դասասենյակներում տիրող իրական կրթական խնդիրների մասին։ Կրթական կարիքները թիմում քննարկելուց հետո վերածվում են անելիքների հստակ ծրագրի՝ նշանակալից ազդեցություն թողնելու վստահութամբ: Հետազոտությունների միջոցով ի հայտ են գալիս համակարգային խնդիրները, առաջարկվում են գործուն քայլեր, մշակվում են ծրագրեր։

Մեդիա մասնագետներ
Մեդիա մասնագետների թիմը տիրապետում է լրատվական դաշտի անհրաժեշտ գործիքներին․ հաճախ աննկատ մնացող խնդիրները հանրային ուշադրության առարկա դարձնելու նպատակը ՀՀ կրթության ոլորտում էական բարեփոխումներին նպաստելն է, համաշխարհային կրթական փորձի լավագույն նմուշների վերաբերյալ ՀՀ-ում տեղակատվական արշավ իրականացնելը և այդպիսով «Կիրթ քաղաքացի/զարգացած պետություն» կարգախոսն իրականություն դարձնելն է:
Մեդիա թիմի ուշադրության կենտրոնում է նաև մեդիակարգավորման համաշխարհային փորձը էթիկայի և օրենսդրական նորմերի միջոցով տեղայնացնելը՝ այսպիսով ժողովրդավարության զարգացման համար կարևորագույն ոլորտում բարեվարքության մասին հիշեցնելն ու այսպիսով լրագրողների նկատմամբ երբեմնի վստահությունը, հարգանքը վերականգնելը։ Մեդիա թիմի համար կրթության մասնագետներին մեդիագրագիտության գիտելիքների փոխանցումն առաջնահերթություն է, քանի որ մեդիագրագետ ուսուցիչներն ի զորու են կրթել մեդիագրագետ քաղաքացիներ։

Մեր մոտեցումը

Խնդիրների ձևակերպում
Մենք ակտիվորեն համագործակցում ենք կրթական համայնքի հետ՝ անցկացնելով հետազոտություններ, հարցումներ և հարցազրույցներ՝ բացահայտելու աշակերտների, ուսանողների, մանկավարժների և կրթական հաստատությունների զարգացման խոչընդոտները:

Ծրագրեր
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն նաև մշակում և իրականացնում է նորարարական ծրագրեր՝ կրթության և մեդիայի ոլորտներում առկա խնդիրներին դիմակայելու նպատակով: Այս ծրագրերը ներառում են ուսուցիչների վերապատրաստման նախաձեռնություններ, կրթական համայնքի իրազեկման ծրագրեր, ինչպես նաև անմիջական աշխատանքներ՝ սովորողների և ծնողների հետ՝ հանուն կրթական համակարգի դրական փոփոխությունների:

Շահերի պաշտպանություն և իրազեկում
Մենք հավատում ենք, որ փոփոխությունը սկսվում է իրազեկումից: Մեր թիմն աշխատում է կրթական հրատապ խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Համագործակցություն
Մենք հասկանում ենք կրթական խնդիրների բարդությունը, հետևաբար՝ ակտիվ համագործակցում պետական մարմինների, կրթական հաստատությունների և համախոհ կազմակերպությունների հետ՝ մեր նախաձեռնությունների ազդեցությունը մեծացնելու համար:

Մեր նպատակներն են

Մեր գործընկերներն են

No results found.

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ

Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Անուն, ազգանուն *
Մուտքագրեք Ձեր անուն, ազգանունը
Fill out this field
Ծննդյան թիվ, ամիս, տարի *
Մուտքագրեք Ձեր ծննդյան օրը
Fill out this field
Գրանցման հասցե *
Մուտքագրեք Ձեր գրանցման հասցեն
Fill out this field
Հեռախոսի համար *
Մուտքագրեք Ձեր հիմնական հեռախոսահամարը
Fill out this field
Էլ. հասցե *
Մուտքագրեք Ձեր էլ․ հասցեն
Please enter a valid email address.
Համաձայնություն *
Սեղմելով այստեղ հավաստում եմ, որ կարդացել եմ եւ ընդունում եմ ՄՀԿ ներքին կանոնագիրը
You need to agree with the terms to proceed
Լուսանկար 3/4 չափի *
լուսանկարը չի հրապարակվի. այն միայն ՀԿ ներքին թղթարարության համար է։
Fill out this field
FB, Linkedin, Instagram
Մուտքագրեք սոցիալական ցանցի անձնական էջի հղում
Fill out this field
Տարեկան անդամավճար
Ընտրեք տարբերակ
Select an option
Ինչո՞ւ եք ուզում անդամակցել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ -ին։ *
Fill out this field
Ինչո՞վ կարող եք նպաստել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն։ *
Fill out this field
Կցել Ձեր CV-ն։ *
Առավելագույնը 1Մբ
Fill out this field

Բոլոր դաշտերը պարտադիր են։ Շնորհակալություն