Արցախցի երեխաների սոցիալականացում

Արցախցի երեխաների ստեղծագործարանները

Մոտ երեք ամսում Հայաստանի 2 մարզի 3 դպրոցում ավելի քան 200 երեխա՝ հիմնականում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից, իրար հետ շփվեցին, խոսեցին հարազատ բարբառով, ստեղծեցին ու ստեղծագործեցին, սովորեցին ու սովորեցրին, ընկերացան ու սպասեցին հաջորդ հանդիպումներին։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանական աջակցությամբ հնարավոր եղավ երեխաներին հասցնել որակյալ նյութեր, ստեղծագործարանի համար անհրաժեշտ պարագաներ:

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի «Արցախի երեխաների սոցիալականացում» ծրագրի շրջանակներում 2024 թ. մարտի վերջից՝ յուրաքանչյուր շաբաթ օր, 12 հանդիպում տեղի ունեցավ երկու մարզի երեք դպրոցներում։ Հանդիպումները սկսվում էին հեքիաթի ունկնդրումով և շարունակվում 5 աշխատարաններում տարաբնույթ հմտությունների և կարողությունների զարգացմանը միտված աշխատանքներով։ Երեխաները կարող էին ընտրել իրենց սրտի զբաղմունքը՝ աճպարարություն, տիկնիկագործություն, ստվերների թատրոն, գունանկար կամ թերապևտիկ խաղեր։ Մի աշխատարանից մյուսն էին վազում՝ իրենց ուժերը փորձելու, հետաքրքրությունները բավարարելու, իրար օգնելու, լրացնելու, իմացածը մյուսին փոխանցելու։

Խոստովանեցին՝ շատ կցանկանային, որ իրենց դպրոցներում էլ կրթությունը հենց այս սկզբունքով կազմակերպվեր՝ առանց պարտադրանքի ու ընտրության հնարավորության ընձեռմամբ։

Նոր Հաճնում ու Մարմարաշենում ծրագիրն ավարտելուց հետո «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն խնդրագիր ստացավ Արարատի մարզի Զորակ գյուղից։ Լուր էին ստացել ծանոթներից հետաքրքիր աշխատարանների մասին։ Ծրագրի պատասխանատուները՝ Անուշ Մարտիրոսյանը, Լիլիթ Ավագյանը, Նելլի Հայրապետյանը, Սյուզաննա Դավթյանը, Սիփան Հայրապետյանը, Անժելա Մարտիրոսյանը և Կարեն Նազարյանը, սիրով համաձայնեցին չնախատեսված հանդիպում անցկացնել նաև Զորակի երեխաների համար։

Բոլոր հանդիպումներին մասնակցել են ծրագրով նախատեսվածից կրկնակի թվով երեխաներ։ Արցախում դժվարություններ տեսած երեխաների համար հընթացս ավելացող ջանքերի կրկնապատկումը միայն ուրախություն է պարգևում:

«Ծրագրի մասնակից երեխաները շարունակում են իրենց ընկերությունը, միմյանց հետ շփվում, ավելի ակտիվ գործում իրենց բնակավայրերում»,- արձագանքում են ծնողներն ու ուսուցիչները։

Բաժիններ
Category
Reset

Մայիսի 11-ը՝ Մարմարաշենում

Մարմարաշենի դպրոցում «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրների ու համախոհների երկրորդ հանդիպմանը ժամանել էին սպասվածից շատ ավելի մեծ թվով երեխաներ։

Սոցիալականացում՝ համալիր ազդեցությամբ

Լուսանկարը՝ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի
Արցախից բռնի տեղահանված երեխաները «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրների ու համախոհների նախաձեռնությամբ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի դպրոցում մայիսի 4-ին նոր…

Հանդիպումներ՝ արցախցի երեխաների հետ

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, ուսուցիչ Նելլի Հայրապետյանի ամփոփումը՝ Նոր Հաճնում արցախցի երեխաների ու նրանց նոր ընկերների հետ ստեղծագործ շփումների…

Ստեղծագործարան արցախցի երեխաների հետ

Արցախից բռնի տեղահանված երեխաներ - լուսաբանում է "Մեդիան հանուն Կրթության" հկ-ն
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրների ու գործընկեր մանկավարժների համատեղ ջանքերով, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ ստեղծագործական աշխատարան է կազմակերպվել Նոր…

Կրթություն և որակ

Դպրոցի ճամփան

Մեդիայի դերը

Փող և որակ

Տեսանյութեր

Բաժիններ

Օրացույց

November 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ