«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!
Արցախի ինքնությունը՝ Հայաստանում
«Ճղոպուր» ծրագրով կայքում հրապարակվել է 20 հոդվածների շարք, որից 10-ը գրել է Արախից բռնի տեղահանված լրագրողը (Ալյոնա Սարգսյան)՝ ներկայացնելով, թե ուսուցիչները, աշակերտները, ծնողները ՀՀ կրթական համակարգում, մշակույթի պահպանության հարցում ինչ դժվարությունների ու խնդիրների են հանդիպել, ինչպես են կարողացել դիմակայել դրանց և ինչ առաջարկներ ունեն դրանց լուծման վերաբերյալ։
Հայաստանում երկար տարիներ աշխատած լրագրողը (Արմինե Ավետյան) արցախցի լրագրողի վկայակոչած խնդիրների հետքերով գնալով՝ աջակցել է պաշտոնական մարմինների մեկնաբանությունների հարցում և գրել վերլուծական հոդվածներ՝ ներառելով խնդիրների լուծման այլընտրանքային ու փորձագիտական մեկնաբանություններ։
Հոդվածաշարում ներառվել են կրթության փորձագետ (Նելլի Հայրապետյաի) գնահատականները՝ նկատի ունենալով ՀՀ կրթության բնագավառի առանձնահատկությունները։
Նոր մեկնաբանություն