
Լուսանկարը՝ «Սիսակյան կենտրոն»–ի
Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թվականի հունվարի 25-ին Աշտարակում՝ գինեգործ Մարտիրոս Սիսակյանի և Սաթենիկ Պարզյանի ընտանիքում:
Ըստ ընտանեկան ավանդության՝ Սիսակյանների արմատները վերագրվում են Սյունիքի ունեզրկված իշխանական տոհմին:
Երբ Նորայրը 13 տարեկան էր, մահանում է մայրը:
Մոր վաղաժամ կորուստը ստիպում է նրան կիսել ընտանիքի հոգսը. տարիներ շարունակ հոր հետ հավասար աշխատում է խաղողի այգիներում՝ հետաձգելով կանոնավոր կրթությունը:
Արդեն 16 տարեկան էր, երբ հաճախեց գյուղական դպրոց (Աշտարակը դեռ գյուղ էր)՝ դրսևորելով բացառիկ ունակություններ: Նա սկսեց սովորել այն ժամանակ, երբ իր հասակակիցներն արդեն ավարտում էին ուսումը, ապացուցելով, որ կրթություն ստանալու տարիքը կամ սոցիալական վիճակը ընդամենը պայմանականություններ են: Կարևորը մտքի կենտրոնացումն է ու նպատակասլացությունը:
Ծանր մանկությունը նրան չդարձրեց զոհ, նա դարձավ համարձակ հետազոտող, որը մշտապես կրկնում էր․ «Գիտության մեջ չկան սահմաններ, սահմանները մեր պատկերացումներն են»: Նա ապացուցեց, որ կարևորը ոչ թե մեկնարկային կետն է, այլ այն, թե որքան հեռուն ես պատրաստ գնալ:
Գիտության մեջ ունեցած անուրանալի ներդրման համար Լուսնի վրա մի մեծ խառնարան այսօր անվանակոչված է ակադեմիկոս Նորայր Սիսակյանի անունով՝ «Սիսակյանի ծով»:
Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով գրված է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի պատին:
Եթե կարծում ես, թե ժամանակդ սպառվում է կամ մեկնարկային պայմաններդ բավարար չեն մեծ թռիչքի համար, հիշի՛ր այս պատմությունը:











