«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այսօր ժամը 13:00–ին նախատեսում է հրատապ մամուլի ասուլիս՝ կրթահամալիրի աշխատողների անհատական պայմանագրերով, կոլեկտիվ պայմանագրով որոշված մարտ ամսվա կանխավճարները (ավանսային վճարումներ) 5 օր շարունակ չտրամադրելու կապակցությամբ։
«Կրթահամալիրի կառավարման խորհուրդը սահմանված կարգով հաստատել, մարտի 11-ին ԿԳՄՍՆ է ներկայացրել 2026թ. ծախսերի նախահաշիվը, որի հաստատման ձգձգումը մեծացող լարվածություն է առաջացնում»,– նշված է «Սեբաստացի» կրթահամալիրի կայքում։ ԿԳՄՍ նախարարությունից նախատեսված գումարը չստանալու պատճառով, ըստ կյրթահամալիրի, «խախտվում են աշխատողների աշխատանքային իրավունքները»։
Կրթահամալիրը երեկ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ ակնկալելով նրա գործուն արձագանքը։ Բացի այդ, «Սեբաստացի» կրթահամալիրը դիմել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասեյանին՝ նշելով․
«Նախարարությունը, շրջանցելով հանրակրթության ուսումնական հաստատությունների ֆինանսավորման պետական սկզբունքներն ու մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը, որը սահմանված է 2025 թ․ N 850 որոշմամբ, սահմանված կարգով գործող կրթության վարչական ռեգիստրում՝ Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում, գրանցված 6 հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ ուսուցչական աշխատավարձը հաշվարկում է մեկ ուսումնական հաստատության չափով, կրթահամալիրի ուսուցչական նվազագույն դրույքաչափը հաշվարկում 20 000 դրամ պակաս չափով, որի պատճառով կրթահամալիրի թերֆինանսավորումը․․․ կազմում է տարեկան ավելի քան 200 միլիոն դրամ»։
Կրթահամալիրի տնօրենը, ինչպես նշված է արհմիության կոնֆեդերացիայի ղեկավարին ուղղված գրության մեջ, չի ստորագրում նախարարության ներկայացրած սուբսիդիայի պայմանագիրը, «որն արտացոլում է ոչ իրավական հաշվարկներով ստացված գումարը»։
Կրթահամալիրը խնդրում է աջակցել պետական մարմնի և գործատուի երկխոսությանը, տրամադրել իրավական աջակցություն՝ պաշտպանելով ուսուցիչների շահերը։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































