
Լուսանկարը՝ Անի Գևորգյանի
Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայությունն անդրադարձել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ հետազոտությանը՝ կապված Տավուշի մարզի 9–րդ դասարաններում գրված փորձնական քննական էսսեների բովանդակության և գնահատման հետ։
«Ակնկալում էինք, որ մեր արձանագրած խնդիրները պետական մարմնում հաշվի կառնեն, որովհետև ուսուցչական համայնքի բողոքներն ենք, ըստ էության, փոխանցել պետական մարմնին՝ հույս ունենալով, որ պատշաճ հետևություններ կարվեն, բայց այդպես չի»,– ՀՀ Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծառայությանն ասել է «Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը։















