«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության
Գնահատման և թեստավորման կենտրոնը, արձագանքելով 2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության թեստերում արձանագրված տեխնիկական խոտանի վերաբերյալ դիմորդների, ծնողների, ուսուցիչների բուռն արձագանքներին, այսօր հայտարարեց․ «Անգլերեն» առարկայի միասնական քննությանը մասնակցած այն դիմորդները, ովքեր համաձայն չեն իրենց ստացած արդյունքի հետ, հնարավորություն ունեն մասնակցելու մարտի 1-ին կազմակերպվող նոր քննությանը՝ անկախ թեստի տարբերակից։ Հաշվի կառնվի առավել բարձր միավորը։ Այն դիմորդները, ովքեր գոհ են իրենց քննական արդյունքից, կարող են պահպանել այն՝ առանց նոր քննությանը մասնակցելու»։
ԳԹՆ–ն նշում է, որ հայտագրման գործընթացի վերաբերյալ կհայտարարվի լրացուցիչ: ԳԹԿ–ի հաղորդագրությունից րոպեներ առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց հետևյալ հաղորդագրությունը․ «2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:
Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:
Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը»:
Գնահատման և թեստավորման կենտրոնը երեկ հայտարարել էր․ «Օտար լեզուների միասնական քննության ընթացքում 2-րդ և 4-րդ տարբերակներում արձանագրվել է տպագրական սխալ։
Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին անմիջապես տրամադրվել են անսխալ էջերի պատճենները, իսկ տվյալ տարբերակները գրողներին հատկացվել է հավելյալ 30–45 րոպե։
Խնդիրը կարգավորվել է։ Միաժամանակ որոշում է կայացվել կազմակերպել լրացուցիչ քննություն այն դիմորդների համար, ում թեստերում առկա է եղել տպագրական խոտան։
Լրացուցիչ քննությանը կարելի է մասնակցել՝ այս քննության արդյունքը չեղարկելու պայմանով։
Քննության օրվա վերաբերյալ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում»։
Այս հայտարարույթունից հետո, սակայն, սոցիալական ցանցերում բարձրացավ դժգոհությւոնների մեծ ալիք։
2026 թ․ հունվարի 24–ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր տեղեկություն միասնական քննությունների մեկնարկի վերաբերյալ։
Նախարարը հաջողություններ էր մաղթել դիմորդներին։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բրիտանական պաշտպանություն՝ սոցցանցերից 16.06.2026
- Ժառանգության պահպանություն 15.06.2026
- Կրթության դեմ հարձակումներն աճել են 40%-ով 15.06.2026
- Շվեդական դպրոցի «վերջին զանգը» 12.06.2026
- Քննություններ․ աշխարհագրություն և կենսաբանություն 12.06.2026
- Ուսանողական նպաստ՝ բուհերում 11.06.2026
- Դոնեցկի մշակութային կրթությունը 11.06.2026
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026

























































