
Լուսանկարը՝ BBC-ի
Յուրաքանչյուր 10 դեռահասից 8-ը նշել է, որ օգտագործում է արհեստական բանականություն՝ տնային աշխատանքները կատարելիս: Այս տվյալը բացահայտվել է Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմամբ:
BBC-ն ներկայացնելով հարցման արդյունքները՝ նշւմ է, որ պատասխաններից ակնհայտ է՝ դեռահասների մեծ մասը դժվարությամբ է տարբերում մոլորեցնող տեղեկատվությունները՝ ստույգ տեղեկությւոններից:
Հարցմանը ամսնակցել է 13-ից 18 տարեկան ավելի քան 2 000 աշակերտ:
Հարցվածների կեսից ավելին նշել է, որ արհեստական բանականությանը կոնկրետ հարցով վստահելու հետ կապված կասկածներ են հայտնել ուսուցիչներին, սակայն ուուցիչները դժվարացել են հստակ պատասխան տալ:
Ուսուցիչները վկայել են, որ աշակերտները հիմնականում նույնությամբ որպես տնային աշխատանք են ներկայացնում արհեստական բանականության շնորհիվ «ապահովվածը»:
























































