
Լուսանկարը՝ Borneopost.com – ի
Գյուղական դպրոցների կայուն ղեկավարությունը կարևոր է կրթության արդյունավետ կազմակերպման համար։ Այս հայտարարության հեղինակը Մալայզիայի կանանց, վաղ մանկության և համայնքային բարեկեցության զարգացման պետական նախարար Դատուկ Սերի Ֆաթիմահ Աբդուլլահն է։
Ուսուցիչների օրվա առիթով դպրոցներից մեկում տեղի ելույթ ունենալիս նա նշել է, որ դպրոցը 5 տարի գործել է առանց մշտական տնօրենի, և դա ահազանգ է, որ անհրաժեշտ է հիմնավոր քայլեր ձեռնարկել գյուղական համայնքներում կրթական հաստատությունների գործունեության ապահովման ուղղությամբ։
Նախարարը նշել է, որ այդ ամբողջ ընթացքում դպրոցը ղեկավարել է ժամանակավոր պաշտոնակատարը, որի վրա մեծ պատասխանատվություն է դրվել՝ ապահովելու կրթական գործընթացի և առօրյա աշխատանքների անխափան ընթացքը։
Գյուղերի ուսուցիչները
Նախարարն անդրադարձել է նաև հեռավոր շրջաններում աշխատող ուսուցիչների դերին՝ նշելով, որ նրանք հաճախ միայն դասավանդողներ չեն, այլ նաև մենթորներ են, խորհրդատուներ և համայնքային աջակցության կարևոր օղակներ։
Ֆաթիմահ Աբդուլլահը հավելել է, որ հեռավոր համայնքներում աշխատող մանկավարժները շարունակում են իրենց ծառայությունը՝ չնայած լոգիստիկ դժվարություններին, գեներատորներից կախվածությանը և սահմանափակ ենթակառուցվածքներին։
























































