
Լուսանկարը՝ fobizz.com – կայքի
«Դպրոցը զարգացնում և առաջնորդում է համագործակցությունը ընտանիքների և ծնողների հետ՝ նպաստելով աշակերտների զարգացմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Դպրոցական շենքերը դառնում են կարևոր հանդիպման վայրեր համայնքների, տարբեր կառույցների և մարդկանց ու բնության փոխհարաբերության համար», – նշված է Ֆինլանդիայի «Հիմնական կրթություն 2045» ռազմավարության մեջ։
Դպրոց – ընտանիք
Ըստ ռազմավարության, ապագայի հանրակրթական դպրոցում դպրոց – ընտանիք համագործակցության վերածումը ամուր կրթական գործընկերության կարևոր նախապայման է աշակերտներին աջակցելու առումով։
Կրթական ոլորտի առաջիկա քսանամյա ուղղությունները նախանշող ռազմավարությունը համագործակցության արդյունավետ մոդելները դիտարկում է հնարավորություն, ըստ որի՝ հնարավոր է բարձրացնել վստահությունը դպրոցի նկատմամբ՝ հատկապես տարբեր սոցիալական և մշակութային միջավայրերից եկող երեխաների և ընտանիքների շրջանում։ Դրանք, ըստ հիմնական կրթական գլխավոր փաստաթղթի, կարող են նպաստել ընդհանուր նպատակի ձևավորմանը և մեծացնել ծնողների պատրաստակամությունն ու կարողությունը՝ աջակցելու իրենց երեխայի կրթությանը և ամբողջ դպրոցական համայնքին։
«Շատ հասարակական խմբերում դպրոցների նկատմամբ բացասական վերաբերմունքը դարձել է աճող մարտահրավեր, և միշտ չէ, որ կա համոզմունք, թե դպրոցը երեխայի և ընտանիքի կողքին է։ Լավ կազմակերպված համագործակցությունը ընտանիքների հետ վստահություն ձևավորելու և նույնիսկ տարաձայնությունների պայմաններում կապը պահպանելու կարևոր միջոց է։
Տարբեր քննարկումների և ապագայի վերաբերյալ երկխոսությունների ընթացքում ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները նշել են, որ դպրոցները պետք է ավելի լայն հնարավորություններ ստեղծեն ծնողների ներգրավվածության համար՝ ուժեղացնելով համայնքային մասնակցությունը»,– նշված է փաստաթղթում։
Ըստ ռազմավարության, դպրոց – ընտանիք համագործակցության խորացումը չի նշանակում ուսուցչի դերի թուլացում։ Ընդհակառակը՝ դրա նպատակը կրթական համագործակցության հիմքերի հստակեցումն է և բոլոր աշակերտների համար հավասար հնարավորությունների ապահովումը։
Եթե դպրոցի և ընտանիքի միջև չձևավորվի ընդհանուր պատկերացում դերերի և ակնկալիքների վերաբերյալ, ապա աշակերտի աջակցությունը կարող է թերի մնալ, իսկ նրա կապը դպրոցի հետ՝ թուլանալ։
Համագործակցություն ի շահ բոլորի
Փստաթղթում ընդգծված է՝ լավ կազմակերպված համագործակցությունը դպրոցին հնարավորություն է տալիս աջակցել ընտանիքներին՝ երեխաների բարեկեցիկ կյանքի և կրթության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հարցում։ Միաժամանակ այն ուժեղացնում է նաև այն աջակցությունը, որ ընտանիքները կարող են ցուցաբերել դպրոցին։
«Ապագայի հանրակրթական դպրոցում կարևոր է, որ ծնողներն իրենց տեսնեն ոչ թե որպես «ծառայություն ստացողներ», այլ որպես ուսումնական համայնքի մասնակիցներ։ Դպրոցը համայնք է, որտեղ աշակերտները ոչ միայն սովորում, այլև ձևավորվում և մեծանում են որպես այդ համայնքի անդամներ։
Հետևաբար, ամբողջ համայնքի բարեկեցությունն ու համատեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր երեխայի համար։ Փոխարենը միայն սեփական երեխայի խնդիրների շուրջ կենտրոնանալու կամ դպրոցից պարզապես ծառայություններ ակնկալելու, դպրոցը խրախուսում է այնպիսի համայնքային մշակույթ, որտեղ ծնողները գիտակցում են, որ ամբողջ դպրոցական միջավայրի բարեկեցությանը նպաստելը նաև իրենց երեխայի կրթական պայմանների և ապագայի ամրապնդման միջոց է»,– նշված է կրթական քաղաքականությունն ուղենշող փաստաթղթում։
Համագործակցության հիմնական նպատակները ձևակերպված են հստակ․
























































