
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
«Կրթության ուղղությամբ գործադրվող մեր ջանքերը նպաստում են երկրի զարգացմանը։ Մշակույթը ստեղծում է երկխոսելու հնարավորություն անգամ այն դեպքում, երբ քաղաքական գործիչներն անկարող են դա անել»։ Բրյուսելում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի մասնակիցներին այս ձևակերպումներով ողջունեց Մոլդովայի կրթության նախարար Դան Պերչիունը։
Ըստ նախարարի, կարիք կա ընդլայնել պատկերացումները կրթության և մեդիայի հարցերում։ Կրթությունը, մեդիան, մշակույթը ընդլայնում են ժողովրդավարության, դիմակայության հնարավորությունները։
Նախարարն ընդգծեց քաղաքացիական հասարակության դերը կրթության և մեդիայի զարգացման հարցում։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն մասնակցում է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի՝ այսօր Բրյուսելում սկսված Քաղաքացիական հասարակության գագաթաժողովին։























































