
Լուսանկարը՝ Reuters – ի տեսանյութից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով ավագ դպրոցականներին, սոցիալական մեդիան համեմատել է «ջունգլիների» հետ՝ նշելով, որ կանոնների բացակայությունը խլում է երեխաների ուշադրությունը։
«Մենք ձեզ թողել ենք այս ջունգլիներում, և այն խլել է ձեր ուշադրությունը», — ասել է նա։ «Պետք է օգնենք ձեզ դառնալ չափահասներ, իսկ ամենից առաջ՝ քաղաքացիներ»։
Մակրոնը կոչ է արել անջատել հեռախոսները և սկսել գիրք կարդալ։
Նաև առաջարկել է սահմանափակել սոցիալական մեդիայի օգտագործումը մինչև 15 տարեկանը․ «Ահա թե ինչու ուզում ենք ասել, որ մինչև 15 տարեկան՝ այլևս սոցիալական մեդիա չկա»։
Նա նաև առաջ է քաշել «օֆլայն օր» գաղափարը՝ առաջարկելով ամսական մեկ օր ամբողջությամբ հրաժարվել թվային հարթակներից․ այդ օրը կարող է օգտագործվել ընթերցանության, թատրոնի կամ այլ ստեղծագործական գործունեության համար՝ ցույց տալու, որ կյանքը հնարավոր է նաև առանց սոցիալական մեդիայի։

























































