
Լուսանկարը՝ theportugalnews.com – ի
Պերտուգալիան ոչ թե ախրորոշման կարիք ունի, այլ՝ լուծումների,– հայտարարել են Պորտուի ակադեմիական ֆեդերացիայի ուսանողները։ 80 000 ուսանողների միավորող նախաձեռնությունը «Հին երկրի նոր գաղափարները» անվանմամբ փաստաթղթի քննարկումից հետո այն ներկայացնելու է օրենսդիր մարմնին՝ երկրի կարևոր ոլորտների բարեփոխումների առաջարկներով։
«Մենք ուզում ենք նպաստել երկրի արդիականացմանը», – հայտարարել է Պորտուի ակադեմիական ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Պորտո Ֆերնանդեսը։
Նախաձեռնության մասին հայտարարվել է մարտին 24 – ին՝ ուսանողների ազգային օրվա առիթով։
Պորտուի ակադեմիական ֆեդերացիան պահանջում է դպրոցների ինքնավարության ընդլայնում՝ ներառյալ ուսուցիչների ընդունելության թափանցիկության հարցերում։
Երկրի երկրորդ քաղաքում ձևավորված ուսանողական շարժումը Պորտուգալիայի ղեկավարությունից պահանջում է կառավարման գործընթացների և պաշտոնյաների աշխատավարձերի վճարման բացարձակ թափանցիկություն։
Ուսանողների հաջորդ պահանջն է՝ հարկահավաքության կանխատեսելիություն և պետական մարմինների գործունեության հաշվետվողականություն։
Նախաձեռնությունը հանրային առողջության ապահովման հաստատությունների ղեկավար մարմինների ընտրության հարցում նույնպես խիստ հետևողականության պահանջ է ներկայացնում։
Փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանն ու քվեարկությանը ներկայացնելուց առաջ ուսանողների առաջարկները քննարկվում են 4 աշխատանքային խմբերում՝ ներգրավելով հասարակական կազմակերպություններին ու փորձագետներին։

























































