
Լուսանկարը՝ post-gazette.com-ի
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Պիտսբուրգում, երրորդ դասարանցիների ընթերցանության ցուցանիշները շարունակում են նվազել․ 2024–2025 ուսումնական տարվա տվյալով, 44 %-ն է գնահատվել վարժ կարդացող։ Մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 46 % էր։
Տեսչության ներկայացուցիչ Ուեյն Ուոլթերսը ընդգծել է, որ ուսուցիչներին անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ ընթերցանության ուղղված մասնագիտական վերապատրաստումների համար։ «Այս գործընթացը պետք է համատարած լինի, որովհետև չկա մի ոլորտ, որտեղ ընթերցանությունն անհրաժեշտ չէ։ Կա՞ արդյոք մի ոլորտ, որտեղ տեքստի ըմբռնումը պահանջ չէ»,- ասել է նա։
Երրորդ դասարանի արդյունքները հատուկ կարևորություն ունեն։ Հետազոտությունները ցույց են տալիս՝ այս փուլում անբավարար մակարդակով ընթերցող երեխաները մեծ մասամբ հետ են մնում նաև հետագա դասարաններում։ Նահանգային մակարդակում երրորդ դասարանցիների 48,6 %-ն է համարվել բավարար կամ գերազանց։
Այս իրավիճակը ստիպել է, որ հունվարից բոլոր ուսուցիչները և տնօրենները պարտադիր վերապատրաստվեն երեխաների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով։























































