
Լուսանկարը` bta.bg կայքի
Բուլղարիայի կրթության և գիտության նախարար Կրասիմիր Վալչևը հայտարարել է մարզերում կրթության ոլորտի վարչական աշխատողների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնության մասին։
«Մարզային վարչությունները մեր կրթական համակարգի ողնաշարն են․ նրանք տեսնում են իրական պատկերը և կիրառում են պետական քաղաքականությունը։ Վերջին տարիներին նրանց աշխատավարձերը հետ են մնացել ուսուցիչների աշխատավարձերից, և ես պնդելու եմ, որ դրանք բարձրացվեն»,- ընդգծել է նա։
























































