
Լուսանկարը՝ Նյու Յորք Թայմսի
ԱՄՆ Տեխաս նահանգի պետական համալսարանը որոշել է միջնակարգ դպրոցների աշակերտների համար անցկացնել անվճար ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ճամբարներ:
Տարածաշրջանի միջնակարգ դպրոցի աշակերտները աշնանը հնարավորություն կունենան մասնակցել համալսարանի կազմակերպած երկու անվճար, պրակտիկ ճամբարներին:
5-8-րդ դասարանների համար նախատեսված մեկամսյա ճամբարները կսերտացնեն գիտությունն ու ստեղծագործական մտածողությունը, ինչպես նաև լուծումների որոնումը իրական աշխարհում՝ աշակերտներին փոխանցելով համալսարանի և համայնքային մասնագետների փորձը: Ճամբարները անցկացվելու են առավոտյան 9-ից մինչեւ 14:00-ը:
Առաջին ճամբարը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: Այն կենտրոնանալու է կյանքի վեց ոլորտների վրա՝ ֆիզիկական, հոգեբանական, հարաբերական, հոգևոր, մասնագիտական և ֆինանսական:
Աշակերտները կկարողանան՝ գնահատել ֆիզիկական, ֆինանսական և մտավոր արդյունավետության ռազմավարությունները և STEM մասնագիտությունները առողջապահության ոլորտում:
Համալսարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ երկրորդ ճամբարում աշակերտները կուսումնասիրեն ջրի պահպանության կարևորությունը և դրա գլոբալ նշանակությունը, նաև մասնագիտություններ երկրաբանության, կենսաբանության և շրջակա միջավայրի ոլորտներում, կմասնակցեն ինտերակտիվ փորձարկումների, օրինակ՝ ջրատար համակարգերի ծրագրավորմանը:

























































