Լիլիթ Հարությունյան
ՄՀԿ համահիմնադիր / լրագրող
Ունեմ 18 տարվա լրագրողական փորձ: Առանձնահատուկ հետաքրքրությամբ լուսաբանել եմ առողջապահության ոլորտի խնդիրները՝ ուշադրության կենտրոնում պահելով երեխաների հարցերը։ Որպես 2 երեխայի մայր շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլոր երեխաները լինեն առողջ։ Այդ հարցում հատուկ կարևորություն ունի կրթությունը։ Որպես «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր ստանձնել եմ պատասխանատվություն կրթության որակի և հանրային առողջության կապի վերաբերյալ հետազոտություններ, հանրային տեղեկատվական արշավներ կազմակերպելու, իրականացնելու համար։















