«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը mediaforedu.am-ի հետ զրույցում դժգոհել է ՀՀ պետական բյուջեից կրթությանը հատկացվող ֆինանսական միջոցների չափից: Փորձագետը գնահատականներ տալիս հաշվի է առել կրթութան ֆինանսավորման միջազգային չափանիշները:
Լիլիթ Հարությունյանի հետ զրույցում Սերոբ Խաչատրյանն ասել է. «Կրթության վիճակը ընդհանուր առմամբ վատ է, երբ որ նայում ենք թե համախառն արդյունքի որ տոկոսն է հատկացվել կրթությանը, այստեղ մեր ցուցանիշները շարունակում են մնալ խայտառակ ցածր, որովհետև միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ համախառն ներքին արդյունքի առնվազն 3 տոկոսը պետք է հատկացվի կրթությանը։
Մեզ մոտ 2021-2022 թվականներին այդ ցուցանիշը եղել է 1․9 տոկոս, որը խայտառակ ցուցանիշ է: Այնուհետև աճել է՝ 2․4, 2․5։ 2025 թվականին նախատեսված է համախառն ներքին արդյունքի 2․7 տոկոսը, բայց երբ նայում ենք միջնաժամկետ ծախսային ծրագրերը, որոնք պլանավորում են 2026-2027 թվականները, տեսնում ենք որ այդ ցուցանիշները նախատեսվում է նորից իջացնել։
Այսինքն 2․7 չի մնալու և նորից իջնելու է 2․5, 2․4, սա շատ վատ է։ Նաև նշեմ որ առաջիկայում նախատեսվում է՝ ըստ միջնաժամկետ ծախսային ծրագրի այդ ցուցանիշը իջեցնել 2․4 %, 2․5 %մակարդակի։
Տնտեսագետ
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































