
Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
ՀՀ Կրթության տեսչական մարմինը ներդպրոցական կոնֆլիկտի վերաբերյալ ուսուցչի դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթի հետևանքով բացահայտել է մի շարք իրավախախտումներ:
Պարզվել է՝ տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների համակարգողը միջամտել է ուսումնական գործընթացին՝ վիճաբանելով հայոց լեվի և աշխարհագրության ուսուցիչների հետ: Վեճն առաջացել է իր երեխայի գնահատականների շուրջ։ Նա զայրույթի պահին սպառնացել է, որ «քաղաքապետարանից կզանգեն» ու «անել կտան», իր երեխային արգելել է մասնակցել միջոցառմանը, սակայն հետագայում փոխել էր որոշումը։
Վեճից հետո երկու կողմերն էլ հանդես են եկել փոխադարձ համաձայնությամբ՝ գրավոր նշելով, որ չունեն բողոքներ։
Այնուհանդերձ, տեսչական մարմինը եզրակացրել է, որ տեղի են ունեցել մի շարք իրավախախտումներ.
Տեսչական մարմինը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է վերահսկել հոգեբանի աշխատանքը և ապահովել հոգեբանական աջակցություն՝ դպրոցի բարենպաստ մթնոլորտի վերականգնման նպատակով։
























































