
Լուսանկարը՝ BBC-ի
Ըստ այսօր հրապարակված զեկույցի, վերջին երկու տարիների ընթացքում բրիտանական Հերթֆորդշիր շրջանում ծնողների տուգանքների թիվը կտրուկ աճել է՝ ուսումնական շրջանում երեխաներին դպրոց չտանելու հետևանքով։ 2024-25 ուսումնական տարում այստեղ արձանագրվել է 2 887 վարչական տուգանք, մինչդեռ 2023-24-ին դրանք եղել են 1 292։
Ըստ 2024 թվականի օգոստոսից ուժի մեջ մտած կառավարության նոր կանոնների՝ վարչական տուգանք է նշանակվում, երբ երեխայի բացակայությունը հասնում է հինգ օրվան։
Հերթֆորդշիրի իշխանությունները 2024-25 թվականների ընթացքում հավաքել են ավելի քան 240 000 ֆունտ ստերլինգ կամ 300 000 դոլարի տուգանք, իսկ 2023-24 թվականներին՝ ավելի քան 106 000 ֆունտ, կամ մոտ 132 000 դոլար:
























































