
Լուսանկարը՝ BBC-ի
Մեծ Բրիտանիայի շուրջ 1700 տարրական դպրոցներում մինչև 2029 թվականը նախատեսվում է հիմնել նոր գրադարաններ։ Ներկայումս, ըստ Guardian պարբերականի, գրադարան չունի յուրաքանչյուր 7-րդ դպրոցից մեկը։
Նախաձեռնությունը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով՝ գրադարանների հասանելիությունը բոլոր դպրոցներում կնպաստի կրթական անհավասարությունների նվազեցմանը և կօգնի երեխաներին վաղ տարիքից ձևավորել ընթերցանության սեր։
Գրողների և կրթական կազմակերպությունների ներկայացուցիչները դրական գնահատելով ծրագիրը՝ ընդգծել են, որ ծրագրի հաջողությունը կախված կլինի նաև տեղական իշխանությունների ու դպրոցների կարողությունից՝ գրադարանները երկարաժամկետ պահպանելու և արդյունավետ օգտագործելու համար։

























































