
Լուսանկարը` ՄՀԿ-ի
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում «Ուղղակի Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության «Բյուջե 360°» ծրագրի փակման միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 7-ին:
Ներկայացվեցին համայնքի 23 մանկապարտեզների բյուջեների և սուբվենցիոն գնումների մոնիթորինգի, ինչպես նաև ծնողների շրջանում անցկացված հարցման արդյունքները՝ կապված գնումների որակի հետ։
Ծրագրի իրականացման ընթացքում, ըստ ՀԿ ներկայացուցիչների, ուսումնասիրվել է մոտ 10 հազար փաստաթուղթ:
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում առանձնահատուկ տեղ է հատկացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և երիտասարդ մասնագետների բյուջետային վերլուծությունների, բյուջետային ոլորտի հանրային քաղաքականությունների վերաբերյալ շահերի պաշտպանության իրականացման և ՔՀԿ-ների կարիքահեն հարակից կարողությունների զարգացմանը։
Ծրագրի շրջանակներում կարևոր են նաև քաղաքացիների համար պարզեցված բյուջետային տեղեկատվության գործիքներին ծանոթացումը, ինչպես նաև բյուջետային գրագիտության բարելավումը, մասնավորապես՝ հանրային բյուջեների կառուցման տրամաբանությունը ընկալելու, բյուջետային պարզեցված տեղեկատվության շրջանակը և աղբյուրները ճանաչելու և կարդալու կարողությունների բարելավումը:























































