
Լուսանկարը՝ Makna Zaezar-ի
Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է կրթության ֆինանսավորման նոր աճի մասին՝ նպատակ ունենալով ամրապնդել մարդկային կապիտալը և բարձրացնել կրթության որակը։
Կառավարությունը հայտարարել է՝ կրթության բյուջեն կազմում է պետական ընդհանուր բյուջեի շուրջ 20 տոկոսը, իսկ 2026 թվականին այն կգերազանցի նախորդ տարիների ցուցանիշները՝ կազելով 46,8 միլիարդ դոլար:
Կառավարության զարգացման և մշակույթի համակարգող նախարար Պրատիկնոն ընդգծել է, որ կրթության նկատմամբ ուշադրությունը «Ոսկե Ինդոնեզիա 2045» տեսլականի հիմնական պայմանն է։ Նրա խոսքով՝ կրթության և առողջապահության ոլորտների բարելավումը ուղղակիորեն նպաստում է երկրի մարդկային զարգացման ցուցանիշի բարձրացմանը։
Ինդոնեզիայի իշխանությունները վստահ են, որ այս քայլերը առաջիկա տասնամյակներում թույլ կտան պատրաստել որակյալ կադրեր և ապահովել երկրի մրցունակությունը։
























































