
Տեսանյութը՝ Կապանի քաղաքապետարանի
Օգոստոսի 16-ին Կապանը տոնեց քաղաքի օրը։ Տոնական միջոցառումները մեկնարկեցին վաղ առավոտյան և շարունակվեցին մինչև ուշ երեկո՝ ներառելով ֆլեշմոբեր, ծաղկադրման արարողություններ, մարզական մրցաշարեր, ցուցահանդեսներ ու համերգներ։
Տոնական օրվա գեղեցիկ իրադարձություններից էր Կապանի արվեստի թանգարանում բացված «Երբ խոսում են գույները» ցուցահանդեսը, որը ներկայացրեց կապանցի նկարիչների ստեղծագործությունները։
Միջոցառման յուրահատուկ գունեղությունը և հնչեղությունը իրենց երաժշտական կատարումներով հարստացրին դաշնակահարուհի, դաշնամուրի ուսուցիչ Մերի Պետրոսյանը, ջութակահար Յուրի Բաղդասարյանը և սաքսաֆոնահար Ռոմա Բաղդասարյանը։
Լուսանկարները՝ Կապանի քաղաքապետարանի և ՄՀԿ-ի

























































