
Լուսանկարը` Telegraph պարբերականի
Հյուսիսային Իռլանդիայի Անկախ գնահատման և վերանայման հարցերով զբաղվող հանձնաժողովը նախաձեռնել է հարցում ուսուցիչների շրջանում: Նպատակն է ձևավորել ապագայի կրթության վերաբերյալ պատկերացումները:
Ուսուցիչների տեսակետների հավաքագրման գործընթացը սկսելով՝ Հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Թիմ Օութսը նշել է․ «Սա հերթական հնարավորությունն է կրթական ոլորտի բոլոր ներկայացուցիչների կարծիքները լսելու համար։
Ուսուցիչների հարցաշարը բոլոր ոլորտների և մակարդակների դասավանդողներին հրավիրում է կիսել իրենց փորձն ու պատկերացումները՝ գործող գնահատման վերաբերյալ։ Խրախուսում եմ, որ բոլոր դպրոցներն ու մանկավարժները մասնակցել և ներդրում ունենան Հյուսիսային Իռլանդիայի կրթության ոլորտի ապագան ձևավորելու գործում»։
Նախաձեռնության մեկնարկը ողջունելով՝ Կրթության նախարար Փոլ Գիվենը նշել է․ «Անկախ հանձնաժողովը ցանկանում է լսել կրթության գործընթացին ամենաանմիջականորեն ներգրավված անձանց՝ դասարաններում աշխատող ուսուցիչների, ինչպես նաև այն լայն շրջանակի կարծիքները, որոնք ձևավորում են մեր կրթական համակարգը»։

























































