
Լուսանկարը` ՄՀԿ-ի
«Բարձունք» կրթական շարժումը երեկ հյուրընկալել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանին: Նա անդրադարձավ կրթության խնդիրներին՝ «Կիրթ երկիր» խորագրով հանդիպումների շրջանակում:
mediaforedu.am -ը հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանը՝ կապված Երևանի դպրոցներում սմարթֆոնների և մյուս սարքերի սահմանափակման հետ մի կողմից, QR կոդով այբբենարանի խնդրի առկայության հետ կապված իրավիճակում՝ մյուս կողմից:
Սերոբ Խաչատրյանի գնահատմամբ, սմարթֆոնների խնդիրը շատ ավելի լուրջ է, քան QR կոդերի խնդիրը:
Առաջինից չորրորդ դասարանների սովորողերի դասագրքերից, ըստ Սերոբ Խաչատրյանի, պետք է բացառել QR կոդերի կիրառությունը, իսկ մնացած դեպքերում մշակել դրանց կիրառության կանոնակարգ:
«Ունենք դասագրքեր, որ QR կոդերի տակ տեքստ է դրված, դասագրքում տեղ չի եղել, տեքստը QR կոդով են լցրել: Կներեք, եթե QR կոդի տակ տեքստ եք դնում, իմաստը ո՞րն է: Ունենք դեպք, որ մի ինչ-որ կազմակերպության կայքից դրել են տեսանյութ՝ հաճախ հեղինակային իրավունք չունենալով: Հաճախ կազմակերպությունը ջնջում է այդ տեսանյութը, բացումե ս՝ չկա… Կամ՝ QR կոդով բացում ես՝ օտարալեզու տեքստ է…»:
Սերոբ Խաչատրյանն ասաց՝ կողմ է, որ հեռախոսները սահմանափակվեն:

























































