
Լուսանկարը` UNESCO-ի կայքից
Պաղեստինի Կրթության նախարարությունը սուր քննադատությամբ դիմել է միջազգային կառույցներին՝ ուշադրություն հրավիրելով իսրայելական օկուպացիոն ուժերի գործողությունների վրա: Նախարարը նշել է, որ իսրայելական ուժերն իրականացնում են շարունակական հարձակումներ՝ խախտելով պաղեստինցի երեխաների կրթության իրավունքները։ Տեղական Sada լրատվական գործակալության հաղորդմամբ, նախարարությունը հատուկ ընդգծել է Բեյթ Ջալա քաղաքում տեղի ունեցած դեպքը, որտեղ իսրայելական զինվորները թիրախավորել էին տեղի ուսուցիչներին՝ ահաբեկելով և խոչընդոտելով նրանց աշխատանքը։
Նախարարությունը շեշտել է, որ այս գործողությունները խախտում են միջազգային նորմերն ու երեխաների կրթության իրավունքը։
Պաղեստինի կրթության նախարարությունը միջազգային կառույցներից ու մարդու իրավունքների կազմակերպություններից պահանջելում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ զավթողական ու հանցավոր քաղաքականությանը վերջ դնելու նպատակով:

























































