
Լուսանկարը՝ «Արեգնազան» կրթահամալիրի ՖԲ էջից
Վալդորֆյան դպրոցի հիմնադիր, փիլիսոփա, անտրոպոսոֆ Ռուդոլֆ Շտայները ուսուցիչների հետ հանդիպումների ժամանակ բացատրում էր, թե ինչպես և ինչու է պետք գրել ու կարդալ սովորեցնելուց առաջ նախ հետևել, որ երեխաներն ընկղմվեն նկարչության մեջ։
«Լավ հիմնավորված ուսուցման ակնհայտ պայման է, որ երեխայի՝ նկարչությանն ընտելանալը պետք է նախորդի երեխայի գրելու ունակությանը։ Ուստի, գրելն արտածվում է նկարելուց։
Ավելին, պայման է, որ տպագիր տառերի ընթերցումը զարգացում ապրի միայն ձեռագրի ընթերցումից։ Մենք պետք է փորձենք գտնել անցումը՝ նկարչությունից դեպի ձեռագիր, ձեռագրից դեպի ընթերցում, և վերջապես՝ ձեռագրի ընթերցումից դեպի տպագիր տառերի ընթերցում:»
Ռուդոլֆ Շտայներ
1919, օգոստոսի 26
Շտուտգարդ























































