
Լուսանկարը` AFP-ի
Հարավային Կորեան, որը տեխնոլոգիաների կիրառման ոլորտում աշխարհի ամենաառաջատար երկրներից է, խստացնում է դպրոցներում էլեկտրոնային սարքերի օգտագործման կանոնները։ Պատճառը աշակերտների կախվածության աճն է սմարթֆոններից։
Նոր օրենքը, որը ընդունվել է երեկ ու ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտին, արգելում է դասարաններում բջջային հեռախոսների օգտագործումը։ Խորհրդարանի խոսնակը տեղեկացրել է France Presse-ին։
Այս քայլով Հարավային Կորեան միանում է այն երկրների շարքին, որոնք սահմանափակում են սոցիալական մեդիայի օգտագործումը դպրոցականների շրջանում։ Նման քայլեր արդեն արել են մի շարք երկրներ։
Կրթության նախարարությունը տեղեկացրել է, որ օրենքի արգելքը չի գործում միայն այն դեպքերում, երբ սմարթֆոններն անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող կամ հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտների համար, ինչպես նաև կրթական հատուկ իրավիճակներում։
























































