
Լուսանկարները՝ «Սիսակյան կենտրոն»–ի
«Գիտության մեջ բոլոր հիպոթեզները գոյության իրավունք ունեն, քանի դեռ հակառակն ապացուցված չէ»,- ասում էր Նորայր Սիսակյանն իր զավակներին։ Սա այն ազատությունն էր, որը թույլ տվեց Սիսակյանների հաջորդ սերնդին՝ Լյուդմիլային, Իոսիֆին և Ալեքսեյին ստեղծել սեփական ուղիները գիտության մեջ։
Բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Բուդագովաn (1932–2022) երկար տարիներ ղեկավարելով Ռուսաստանի ԳԱ Սլավոնագիտության ինստիտուտի սլավոնական գրականության պատմության բաժինը՝ համարվում էր եվրոպական գրականության խորագույն գիտակներից մեկը:

Լուսանկարները՝ «Սիսակյան կենտրոն»–ի
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իոսիֆ Սիսակյանը (1938–1995) դարձավ համակարգչային օպտիկայի և լազերային ֆիզիկայի ոլորտի խոշորագույն մասնագետ: Նրա գիտական հայտնագործությունները հիմք դարձան ժամանակակից բարձր տեխնոլոգիաների համար։
Ակադեմիկոս, ֆիզիկոս-տեսաբան, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի անդամ Ալեքսեյ Սիսակյանը (1944–2010), որը Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ОИЯИ) տնօրենն էր, ոչ միայն խոշոր գիտնական էր, այլև հոր պես հիանալի կազմակերպիչ։ Նա մեծապես նպաստեց միջազգային գիտական համագործակցությանը:
Ալեքսեյ Սիսակյանը հաճախ էր հիշում մի պատկեր, որը դարձել էր իրենց մանկության ուղեցույցը։ Նա պատմում էր, որ իրենց տանը դաստիարակությունն իրականացվում էր ոչ թե խիստ հրահանգներով, այլ հոր աշխատասենյակի դռան տակից մշտապես թափանցող լույսով։ Այդ լույսը վկայում էր, որ հայրն աշխատում է ողջ գիշեր, և այդ անխոնջ աշխատասիրությունը լավագույն օրինակն էր։














