«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ–ն փետրվարին նախաձեռնած հարցմամբ ուսուցիչներից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են արդյունավետ ԿԶՆԱԿ-ի վերապատրաստումները՝ 9–րդ դասարանում գրականությունից և պատմությունից էսսեի ավարտական քննությանն ընդառաջ։
275 ուսուցչից 33–ը (12 %) նախընտրել է «հիմնականում արդյունավետ են» տարբերակը, 54․2 % – ը կամ 149 ուսուցիչ նշել է «մասամբ արդյունավետ են» պատասխանը, իսկ 80 ուսուցչի (29․1 %) գնահատմամբ՝ ԿԶՆԱԿ – ի վերապատրաստումներն ընդհանրապես արդյունավետ չեն։
Իսկ այսօր էսսեի թեմայով ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած վեբինարի ժամանակ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հայտարարեց․ «Բնականաբար, գործընթացը նոր է, բնականաբար կարող է անհանգստացնող լինել տարբեր կողմերի համար, որովհետև յուրաքանչյուր կողմ իր անհանգստանող պատճառներն ու գործոններն ունի, բայց վստահ եմ, որ մենք կարող ենք այդ վստահությունն ունենալ՝ ելնելով Տավուշի փորձից»։
«Արմենպրեսի» թղթակցի հարցին, թե արդյո՞ք ուսուցիչներն ունեն բավարար պատրաստվածություն, Սվաջյանն ասաց․ «Մենք կարծում ենք, որ այն աշխատանքները, որ իրականացվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի, նախարարության կողմից, բավարար հիմքեր ապահովել են, որպեսզի քննությունն իրականացվի պատշաճ ձևաչափով։ Թե՛ պատմություն և թե՛ գրականություն դասավանդող բոլոր ուսուցիչները տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում էսսեն, թե ինչ ակնկալիքներ ունենք և ինչ պահանջներ են նախատեսված էսսեի քննության շրջանակում։ Ուսուցիչները, քանի որ էսսեն հանրակրթությունում շատ քիչ է կիրառվել, իրենք են առաջին հերթին սովորել էսսեի կառուցվածքը, էսսե գրելու սկզբունքները, և բնականաբար ամբողջ ուսումնական տարվա ընթացքում և մասնավորապես երկրորդ կիսամյակի ընթացքում բավական մեծ ծավալի աշխատանքներ են իրականացրել հենց իրենց առօրյա ուսումնական գործընթացի ընթացքում։ Որովհետև իրենք կարող են էսսե գրել ցանկացած թեմայի շրջանակում, երբ ուսումնասիրում են որևէ թեմա»։
Ըստ Արաքսիա Սվաջյանին հասած տեղեկությունների, «Ուսուցիչները իրենց բնականոն գործունեության մեջ ներդրել են այս ձևաչափով գիտելիքների ստուգման կազմակերպումը։ Եվ մեր սովորողները բավական հարմարվել են։ Ես ինքս առիթ եմ ունեցել տարբեր սովորողների հետ զրուցելու։ Եվ երեխաներից շատերը շատ ուրախ են, ես ինքս հնարավորություն եմ ունեցել զրուցել երեխաների հետ, որ իրենց ազատ իրենց մտքերը արտահայտելու հնարավորություն է տրվելու»։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ