«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Teachers of Canada – ի
Կանադացի ուսուցիչների շրջանում աճող հոգնածությունն ու մասնագիտական այրումը կապվում են թվային ռեսուրսների անհավասար հասանելիության հետ։ Այս մասին նշվում է կրթական տեխնոլոգիաների վերաբերյալ նոր զեկույցում, որը հիմնված է Angus Reid Institute-ի հարցման տվյալների վրա։
Հետազոտության համաձայն՝ կանադացի ուսուցիչների 22 տոկոսը դպրոցից ընդհանրապես չի ստանում թվային գործիքներ՝ դասերի պլանավորման, գնահատման և առօրյա այլ աշխատանքների համար։ Միևնույն ժամանակ, 69 տոկոսը նշում է, որ առնվազն շաբաթը մեկ իրեն ծանրաբեռնված ու ճնշված է զգում։
Զեկույցը ցույց է տալիս, որ հատկապես Արևմտյան Կանադայում թվային անհավասարությունն ավելի խորն է․ ուսուցիչների 30 տոկոսը հայտնել է, որ ամբողջությամբ զրկված է թվային ռեսուրսներից, մինչդեռ Արևելյան Կանադայում այդ ցուցանիշը 16 տոկոս է։
Հարցված ուսուցիչների 76 տոկոսի համար մասնագիտական այրման հիմնական պատճառը դասարանների կառավարման հետ կապված աճող խնդիրներն են։ Ավելին՝ աշխատանքային սթրես ունեցող ուսուցիչների 52 տոկոսը հակված է թողնել մասնագիտությունը։
Ուսուցիչների 64 տոկոսը նշել է, որ արհեստական բանականությամբ աշխատող, ուսումնական ծրագրին համապատասխանեցված միասնական հարթակը, որը կարող է նաև հետադարձ կապ տրամադրել, էապես կնվազեցնի իրենց ծանրաբեռնվածությունը։
Զեկույցի հեղինակները դպրոցական խորհուրդներին առաջարկում են հրաժարվել բազմաթիվ առանձին հավելվածների վրա հիմնված մոտեցումից և անցնել միասնական թվային ենթակառուցվածքի։ Նրանց կարծիքով՝ թվային գործիքները պետք է դիտարկվեն որպես կրթական հավասարության հիմնարար բաղադրիչ։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026

- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026

- Cultural Preservation: Challenge 10.07.2026
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026

- UNESCO Highlights the Importance of Culture in Schools 09.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
Բաժիններ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ
Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ