«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Associated Press – ի
ԱՄՆ – ում իրականացված նոր լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անգամ դպրոցներում բջջային հեռախոսների խիստ սահմանափակումները գրեթե չեն ազդել աշակերտների ակադեմիական արդյունքների վրա նույնիսկ այն դեպքում, երբ հեռախոսների օգտագործումը կտրուկ նվազում է։
Ավելի քան 40 հազար դպրոցների տվյալների վրա հիմնված հետազոտությունը, որն իրականացրել են Սթենֆորդի, Դյուկի, Փենսիլվանիայի և Միչիգանի համալսարանների գիտնականները, արձանագրել է, որ բջջայինների օգտագործումը դպրոցներում զգալիորեն նվազեցնելու պայմաններում թեստերի արդյունքներն ու հաճախելիութունը մնացել են նույն մակարդակին։
Մինչդեռ, Իսպանիայում, Նորվեգիայում, Բրազիլիայում և Հնդկաստանում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բջջային հեռախոսների սահմանափակումները կարող են դրական ազդեցություն ունենալ ուսումնական արդյունքների վրա, թեև տարբեր երկրներում այդ արդյունքները զգալի տարբեր են։
Ամենամեծ ակադեմիական առաջընթաց գրանցած երկրներից է Հնդկաստանը։ Հետազոտության շրջանակում ուսանողների մի մասը դասից առաջ հեռախոսները դրել է հատուկ պահարաններում, իսկ մյուսները պահել իրենց մոտ։ Պարզվել է՝ ի տարբերություն ամերիկյան շատ համալսարանների՝ այդ լսարաններում գրեթե չկային նոթբուքեր կամ պլանշետներ, ուստի հեռախոսների հեռացումը փաստորեն վերացրել էր դասարանի ներսում գրեթե բոլոր թվային շեղումները։
Գիտնականների կարծիքով՝ դպրոցները պետք է շարունակեն փորձարկել և կատարելագործել բջջայինների օգտագործման քաղաքականությունները, քանի որ երեխաների թվային միջավայրի կառավարումը շարունակում է մնալ կրթության կարևոր մարտահրավերներից մեկը։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Սմարթֆոնների արգելքի արդյունքը 10.06.2026
- Արվեստի և կրթության կապը 09.06.2026
- Արա Գուրզադյան․ հայրենիքը 08.06.2026
- ԱՄՆ ներգաղթյալների հանրակրթության իրավունքը 05.06.2026
- Սմարթֆոնների արգելք՝ լեհական մանկապարտեզներում 04.06.2026
- Բրիտանական բուհերի օգտակարությունը 03.06.2026
- Տույժ՝ քարոզչություն արած դպրոցների տնօրեններին 02.06.2026
- Ֆիննական դպրոցը՝ կապող օղակ 01.06.2026
- Միասնական քննություններ 29.05.2026
- ԱՄՆ ուսուցիչների ԱԲ գործիքը 28.05.2026
























































