Լուսանկարները` ՄՀԿ-ի
ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում գիտությունների թեկնածու, դոցենտ, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը հանդիպեց ուսանողներին և ներկայացրեց «Փարաջանովի ֆիլմերի պոետիկան» թեմայով դասախոսությունը։
Լևոն Աբրահամյանը նախ ասաց, որ անձամբ շփվել է Փարաջանովի հետ, նկարահանվել «Նռան գույնը» ֆիլմում, և որ իր բոլոր պատմությունները վկայություններ են:
Տեսանյութը` ՄՀԿ-ի
Անդրադառնալով «Սայաթ-Նովա» ֆիլմի «Նռան գույնը» վերնագրելուն՝ հակիրճ ներկայացրեց կադրերի ընտրությանը: Պատմեց՝ կոնկրետ կադրեր կան, երբ Փարաջանովը, տեսնելով, որ իմաստները հասկանալի են, չի օգտագործել:
Տեսանյութը` ՄՀԿ-ի

Լուսանկարը` ՄՀԿ-ի
Լևոն Աբրահամյանը ներկայացրեց այն կադրերը, որոնք ֆիլմից դուրս են մնացել հենց Փարաջանովի ընտրությամբ, որքան էլ որ դրանք, ըստ արվեստաբանի, բացառիկ են թե՛ իմաստներով, թե՛ վիզուալ առումով:
Արվեստաբանն ասաց, որ Փարաջանովը 4 տարում բանտում մնալով՝ անգամ իր ստորագրության միջոցով է արտահայտել արվեստային ուղերձը՝ պատկերելով փշալար:
Տեսանյութը` ՄՀԿ-ի
Բանտային պատմություններից առանձնացրեց մի դրվագ, որ երբ Փարաջանովին ստիպել են մաքրել բանտախուցը, դա արել է ցախավելով, ուր երբ բանտապետը դժգոհել է՝ ինչ-որ չեմ տեսնում կրակ՝ Ձեր ավլելու մեջ, Փարաջանովը ցախավելը կրակի է տվել:

Լուսանկարը` ՄՀԿ-ի
Լևոն Աբրահամյանը ուսանողներին պատմեց, թե ժամանակակիցներից ովքեր են գնահատել ու հասկացել Փարաջավովին: Վազգեն Ա կաթողիկոսն այնքան մեծ հարգանք ուներ Փարաջանովի հանդեպ, որ երբ իմացել է՝ ֆիլմի համար անհրաժեշտ է մի իր, առանց տատանվելու է թանգարանից փոխանցել նրան։
Գույներ
Լևոն Աբրահամյանը ներկայացրեց նաև Փարաջանովի նախընտրելի կադրերի գունային հարցը՝ առանձնացնելով սևի, սպիտակի և կարմիրի ընդգծվածությունը:

























































