
Լուսանկարը՝ Euronews-ի
Ուսումնական տարվա մեկնարկին ԵՄ որոշ երկրներում խորացել է ուսուցիչների կարիքը:
Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Բելգիայում ուսուցիչների ոչ բավարար լինելու փաստը բացահայտել են ուսումնական տարվա մեկնարկին:
Ֆրանսիայի պետական դպրոցների կեսում արձանագրել է առնվազն մեկ ուսուցչի կարիք, իսկ միջին և ավագ դպրոցների ¾-ը ուսուցչական անձնակազմի՝ առավել թերի լինելու խնդիր ունի: Տվյալները հրապարակել է Ֆրանսիայի ուսուցիչների ազգային միությունը:
Ֆրանսիայի կրթության նախարար Էլիզաբեթ Բորնը օրեր առաջ հայտարարել էր, որ երկրում կա 2500 ուսուցչի կարիք: Ֆրանսիայի ուսուցիչների ազգային միությունը պնդում է, որ իրականում պատկերը շատ ավելի մտահոգիչ է, քան ներկայացրել է նախարարը:
Նույն պատկերն է արձանագրել Պորտուգալիայի ուսուցիչների միությունը: Կրտսեր դպրոցի 4000 սովորողի հարցը դեռ անորոշ է: Մինչդեռ, տարբեր դպրոցներում դասերը սկսվում են սեպտեմբերի 11-15-ը:
Ուշագրավ է, որ Պորտուգալիայի կրթության նախարար Ֆերնանդո Ալեխանդրեն, ըստ Euronews-ի, ասել է, որ ուսուցիչները 98-99 տոկոսով ընդգրկված են ուսումնական գործընթացում և աշակերտները խնդիր չունեն:
Բելգիայի ֆրանսախոս դպրոցներում ուսուցիչների պակասը ստիպել է դասերը 5-օրյա ռեժիմի փոխարեն վերաբաշխել 4-օրյա գրաֆիկին համապատասխան: Բրյուսելում ուսուցիչների պակասը կրկնակի ավելին է Անտվերպենի և այլ քաղաքների համեմատ:


























































