Սուսաննա Դավթյան

ՄՀԿ համահիմնադիր / լոգոպեդ

Կրթության միջոցով մարդկային կյանքը վերափոխելը էական եմ համարում, հետևաբար, կրթության բովանդակությունն ու որակը` առաջնային։ ՔՈԱՖ-ում ղեկավարելով լոգոպեդական, ներառական ծրագրեր և սերտորեն աշխատելով գյուղական համայնքների հետ՝ հնարավորություն ունեցա ավելի ամբողջական ճանաչելու մեր մարզերի առավելություններն ու խնդիրները։ Ավելի ուշ, երբ ԿԳՄՍ նախարարության պատվերով մենթորական ծրագրի շրջանակում ուսուցիչների վերապատրաստումներ էի իրականացնում Երևանի մի շարք հանրակրթական դպրոցներում, ակնհայտ ընդգծվեց կրթական համակարգի համընդհանուր կոլապսը, այն իներցիան, ընդդեմ որի անհավասար ջանք են սպառում հատուկենտ ուսուցիչներ՝ երբեմն հաջողելով լուծել միայն տեղային առօրեական խնդիրներ։ Որպես շուրջ քսանամյա պրակտիկ փորձով լոգոպեդ և հատուկ մանկավարժ՝ յուրաքանչյուր անհատական պլան կազմելիս և նպատակներ սահմանելիս նկատի եմ ունենում հեռանկարային ազդեցությունն ու արդյունավետությունը անձի կյանքի գալիք փուլերում։ Նույն կերպ մեր կրթական համակարգի ուղեծրում կարևոր եմ համարում տասնամյակների, դարերի հեռուն գնացող մեծ նպատակներ ու ոգեղեն երազանքներ կերտելը և դրանց իրագործումը ձեռնարկելը։ Գաղափարակիր ընկերների հետ հնարավոր է ստեղծել կրթական միջավայր, ուր ավելի ու ավելի շատ կձևավորվեն ձգտող ու կարող մարդիկ, ովքեր շարունակաբար կզարգանան ու կառաջնորդեն դեպի լույսը։ ․․․Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս․․․

Սուսաննա Դավթյան

Սովորելու մշակույթ

Երեխա, Լուրեր, Ծնողավարություն, Կրթությունը Հայաստանում
Ծնողների դերը երեխաների սովորելու գործընթացում անգնահատելի է։ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը անհրաժեշտ է՛ համարում հիշել…

Սովորելու մշակույթ

Child, Education in Armenia, News, Parenting
Ծնողների դերը երեխաների սովորելու գործընթացում անգնահատելի է։ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ Սուսաննա Դավթյանը անհրաժեշտ է՛ համարում հիշել…

ՄՀԿ-ն՝ Զանգակատան դպրոցում

Լուրեր, Կրթությունը Հայաստանում, Մեդիա, Մեդիայի դերը
ՄՀԿ-ն՝ Զանգակատան դպրոցում
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն, Արարատի մարզի Զանգակատուն գյուղի դպրոցի հասարակագիտության ուսուցչի առաջարկով մայիսի 5-ին այցելեց դպրոց։ 8-րդ դասարանցիների հասարակագիտության դասաժամը…

Սուսաննա Դավթյան. «Բևեռային մանկավարժություն ունենք»

Լուրեր, Կրթությունը Հայաստանում, Ուսուցչի կերպար
Սուսաննա Դավթյան. «Բևեռային մանկավարժություն ունենք»
ՄՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ և լոգոպեդ Սուսաննա Դավթյանը դիտարկում է երեխաներին ներկայացվող ակնկալիքներն ու տարիքային հոգեբանության հարցում դրսևորվող մոտեցումները:

Վարքային խնդիրները՝ դպրոցում

Լուրեր, Ծնողավարություն, Կրթությունը Հայաստանում, Ուսուցչի կերպար
Վարքային խնդիրները՝ դպրոցում
Լիլիթ Հարությունյանի հետ զրույցում երեխա-ծնող-ուսուցիչ-դպրոց հարաբերություններին անդրադառնալով՝ ՄՀԿ համահիմնադիր, հատուկ մանկավարժ և լոգոպեդ Սուսաննա Դավթյանը ընդգծել է առկա խնդիրները:

Կրթության անտեսված հարցեր՝ բյուջեում

Exam essay, Money and Quality
ՄՀԿ համահիմնադիրների բյուջետային հարցերը
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ համահիմնադիրները ապրիլի 7-ին հանրակրթության 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկմանը ուղղեցին իրենց հարցերը՝ ԿԳՄՍ…

Դպրոցում չլուծվող խնդիրները

Money and Quality, Money and Quality, Podcast
Դպրոցում չլուծվող խնդիրները
Ինչո՞ւ երեխաները չեն ցանկանում դաս սովորել, ինչո՞ւ են դժվար կենտրոնանում և հաճախ բողոքում դպրոցներում առկա հոգեբանական խնդիրներից այն դեպքում, երբ…

Արցախից եկած երեխաների սոցիալականացումը

Դպրոցի ճամփան, Զորակ, Փոդքաստ
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ ներկայացուցիչներն այս տարվա մարտից 23-ից ամեն շաբաթ Կոտայքի ու Արարատի մարզերի դպրոցներում հանդիպել են ավելի քան…
Fill out this field
Please enter a valid email address.
Fill out this field

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ