«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ-ի
Որքան փոքր է երեխան, մեծերը, ծնողները, բժիշները, դաստիարակները և այլն այդքան ուշադրության կենտրոնում են պահում երեխային և հաշվի առնում տարիքային զարգացման առանձնահատկությունները։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ երեխան դառնում է 6 տարեկան և, ըստ ՀՀ օրենքի, պարտադիր այդ տարիքից և, ոչ ավելի ուշ, պետք է հաճախի դպրոց։
Տպավորություն է՝ կարծես այդ նույն երեխան մեկ օրվա մեջ, արագացված կադրի էֆեկտով, պիտի ձևավորվի, շատ արագ հասունանա, որովհետև հենց այդպիսին է մեծերի վերաբերմունքը դպրոցում։ Կարծես գործ ունեն հասուն մարդու հետ, կայացած, կենսափորձով և աճի ու զարգացման փուլերը վաղուց հաղթահարած մարդու հետ։
Սա մի կողմից՝ դպրոցի պահանջների, ուսուցիչների ակնկալիքների, ծնողների սպասումների տեսանկյունից: Իսկ մյուս կողմից և զուգահեռաբար, իմացողի և ամենակարողի բարձունքից է հաղորդակցվում չիմացողի հետ նույն ուսուցիչը՝ ցավոք, շատ հաճախ։
Այսպիսի բևեռային մանկավարժություն ունենք: Իսկ երեխան, չստանալով տարիքին, կարիքին՝ պահանջմունքներին համապատասխանն ու անհրաժեշտը, փորձում է գոյատևել՝ ինչպես կարող է։ Արդյունքում 12 տարի անց՝ դպրոցը ավարտելիս, ունենում ենք այն, ինչ ունենում ենք
Լիլիթ Հարությունյանի փոդքաստում Սուսաննա Դավթյանի տեսակետները՝ այստեղ:
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026
- Արվեստը՝ համակողմանի կրթության հիմք 29.06.2026
- Հարցում ուսուցիչների շրջանում․ ինտեգրված էսսե 25.06.2026
- ԱԲ – ի կրթական ազդեցությունը 25.06.2026
- Այսօր կանցկացվի ինտեգրված էսսեի քննությունը 24.06.2026
- Քննություններ․ հայոց լեզու և գրականություն 23.06.2026
- Ուկրաինացի ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 22.06.2026
- Քննություններ․ մաթեմատիկա 19.06.2026

























































