Մեդիագրագիտության դասընթացներ

Մեդիագրագիտություն՝ մարզերում

ՄՀԿ-ի Մեդիագրագիտության դասընթացները

Լուանկարը՝ Լևոն Բարսեղյանի

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ նախագահ Անուշ Մարտիրոսյանը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հետ համագործակցությամբ, «Ֆրիդըմ Հաուս» (Freedom House) կազմակերպության դրամաշնորհային աջակցությամբ Կապան, Իջևան, Եղեգնաձոր, Գավառ, Արմավիր, Արտաշատ 2023 թ. օգոստոսին համայնքներում անցկացրել է մեդիագրագիտության դասընթացներ՝ 120 երիտասարդների համար։

Դասընթացի ավարտին փորձագետներ Ալեքսանդր Մարտիրոսյանը, Արթուր Պապյանն ու Անուշ Մարտիրոսյանը կազմել են ուղեցույց՝ ներկայացնելով տեղեկատվական գրագիտության, փաստերի ստուգման և տեղեկությունների ճշգրտման իրենց սկզբունքները:

ՄՀԿ նախագահը 2023 թ. նոյեմբերին Նոյեմբերյանի և Հաղարծինի դպրոցներում անցկացրել է մեդիագրագիտության դասընթացներ՝ «Տավուշի մեդիագրագետ ուսուցիչներ» խորագրով։

Մոտ 60 ուսուցիներ դասընթացների ժամանակ գրեցին լուրեր, քարոզչական նյութեր։

Դասընթացն իրականացել է «Ինտերնյուսի» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերով, «Հայաստանում մեդիայի զարգացման ծրագրի» շրջանակում:

Բաժիններ
Category
Reset

Դպրոցի ճամփան

Արվեստ և կրթություն

Կրթություն և որակ

Մեդիայի դերը

Փող և որակ

Տեսանյութեր

Բաժիններ

Օրացույց

July 2026
M T W T F S S
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ