«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարները՝ ՍԻՐԷՀ–ի
2026 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցավ Հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունների ամենամյա ֆորումը, որը կազմակերպել էր «ՍԻՐԷՀ» հիմնադրամը։ Համաժողովը տեղի ունեցավ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում, բացվեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի ողջույնի խոսքով։ Դեսպանը ընդգծեց մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ քննարկումների կարևորությունը։
«ՍԻՐԷՀ» հիմնադրամի ղեկավար, «Europa Nostra» – ի խորհրդի անդամ Գայանե Կազնատին կարևորեց մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ գործադրվող ջանքերը և ոլորտային կազմակերպությունների փոխգործակցությունը։

«Կայթ» մշակութային հանգույցի ղեկավար Կորյուն Դավթյանը ներկայացրեց ուսումնասիրության տվյալներ, ըստ որոնց՝ ՀՀ բնակավայրերի 72%-ը զրկված է մշակութային կրթությունից։ Պատճառը դասավանդողների պակասն է, նաև մշակութային կրթության միջավայրի բացակայությունը։

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ ղեկավար Անուշ Մարտիրոսյանը վկայակոչեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, ԱՐԷ հիմնադրամի և Ժամանակակից արվեստի ինստիտուտի համատեղ՝ «Արվեստ լսարան. կամրջելով անջրպետը» ծրագրով 2025 թ․ –ի սեպտեմբեր – նոյեմբերին 5 առաջատար ԶԼՄ – ների ուսումնասիրությունը, որով պարզվել էր՝ այդ ընթացքում հրապարակվել է 591 նյութ․ 75 %-ը իրադարձային լուսաբանումներ են եղել, հիմնականում՝ լուրեր (63%), 40 %-ը՝ պաշտոնական տեքստերի վերահրապարակումներ (հիմնականում՝ մամուլի հաղորդագրություններ), սեփական արտադրանքը՝ 21%, իսկ այդ 21 %–ից միայն 6 %-ը՝ մշակութային քաղաքականության վերաբերյալ, իսկ 13%-ը եղել է Ճանաչողական բնույթի։ Ժամանակակից արվեստը, ըստ մասնագիտական ուսումնասիրության, մնում է լուսանցքում։
Բազմակողմանի կրթություն. հաջողակ կյանք

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Մշակույթի պահպանության խնդիրը 10.07.2026
- Կրթության որակի փոփոխության կարիք 10.07.2026
- ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարևորում է մշակույթը՝ դպրոցում 09.07.2026
- Օտար լեզուների տնտեսական արժեքը 08.07.2026
- Գուտերեշ․ երեխաների անվտանգություն ԱԲ-ում 07.07.2026
- Օլիմպոսի ստորոտին հիշվող գիտելիքը 06.07.2026
- «Հասարակագիտություն 8»․ դատաքննության փուլ 03.07.2026
- ԵՄ ուսուցչների խնդիրները 02.07.2026
- Անակնկալ հանդիպում աստղի հետ 01.07.2026
- Բնասեր երեխան 30.06.2026




















































