Արձագանք

European Union in Armenia
ԵՄ պատվիրակության ՖԲ էջ

Մայիսի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անցկացրել է «Կրթության ծախսեր / Քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Այս միջոցառումն իրականացվել է «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և չեխական «Agora Central Europe» ՀԿ-ի համագործակցությամբ։
Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ծրագրի պատասխանատու պարոն Յոսիպ Յուրիչը։
Նա կարևորել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացին՝ ընդգծելով բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման և հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ Ենթադրամաշնորհային ծրագրի արդյունքների ներկայացման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա հիմնախնդիրները։
«Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի կատարած աշխատանքների արդյունքում ուսումնասիրվել են կրթության ծախսերը, հավաստագրման արդյունքները, դասագրքերի որակը և կրթության ոլորտին վերաբերող այլ հարցեր։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուսուցիչների հավաստագրման ցուցանիշներին, հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության խնդիրներին, արվեստի դասընթացների որակի բարձրացմանը և դպրոցականներին անվճար սնունդ տրամադրելու հարցին։ Նման նախաձեռնությունների արդյունքում կբարձրանա հանրային հաշվետվողականությունը, կբարելավվի բյուջետային գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև՝ քաղաքացիների իրազեկվածությունն ու մասնակցությունը բյուջետային գործընթացներին։

iravaban.net
լրատվական կայք

Մայիսի 14-ին «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ն անցկացրել է «Կրթության ծախսեր / Քննադատական մտածողության որակ» ենթադրամաշնորհային ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն կյանքի է կոչվել «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում , որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա) հետ համագործակցաբար։

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Յոսիպ Յուրիչը: Նա կարևորեց քաղաքացիական հասարակության մասնակցությունը բյուջետային գործընթացում, խոսեց բյուջետային ծախսերի վերլուծության, արդյունքների գնահատման և բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեդիայի դերը

Փող և որակ

Դպրոցի ճամփան

Տեսանյութեր

Նոր մեկնաբանություն

Օրացույց

June 2025
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

«Մեդիան հանուն կրթության» ՀԿ

Դառնալ «Մեդիան հանուն կրթության» ՀԿ անդամ

Անուն, ազգանուն *
Մուտքագրեք Ձեր անուն, ազգանունը
Fill out this field
Ծննդյան թիվ, ամիս, տարի *
Մուտքագրեք Ձեր ծննդյան օրը
Fill out this field
Գրանցման հասցե *
Մուտքագրեք Ձեր գրանցման հասցեն
Fill out this field
Հեռախոսի համար *
Մուտքագրեք Ձեր հիմնական հեռախոսահամարը
Fill out this field
Էլ. հասցե *
Մուտքագրեք Ձեր էլ․ հասցեն
Please enter a valid email address.
Համաձայնություն *
Սեղմելով այստեղ հավաստում եմ, որ կարդացել եմ եւ ընդունում եմ ՄՀԿ ներքին կանոնագիրը
You need to agree with the terms to proceed
Լուսանկար 3/4 չափի *
լուսանկարը չի հրապարակվի. այն միայն ՀԿ ներքին թղթարարության համար է։
Fill out this field
FB, Linkedin, Instagram
Մուտքագրեք սոցիալական ցանցի անձնական էջի հղում
Fill out this field
Տարեկան անդամավճար
Ընտրեք տարբերակ
Select an option
Ինչո՞ւ եք ուզում անդամակցել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ -ին։ *
Fill out this field
Ինչո՞վ կարող եք նպաստել «Մեդիան հանուն կրթության» ՀԿ-ի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելուն։ *
Fill out this field
Կցել Ձեր CV-ն։ *
Առավելագույնը 1Մբ
Fill out this field

Բոլոր դաշտերը պարտադիր են։ Շնորհակալություն