«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ekathimerini–ի
Հունաստանի 4 խոշոր բանկ որոշել է 160 միլիոն եվրո նվիրաբերել երկրի 3 առաջատար պետական համալսարանների ենթակառուցվածքների վերանորոգման ու արդիականացման համար։ Հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Ֆինանսավորումն ուղղվելու է Աթենքի ազգային և Կապոդիստրիական համալսարանին, Արիստոտելի անվան Սալոնիկի համալսարանին և Աթենքի ազգային տեխնիկական համալսարանին։
Հունական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նախատեսվում է վերակառուցել Աթենքի համալսարանի համալսարանական ավանը, վերանորոգել Սալոնիկի Արիստոտելի համալսարանի ուսանողական հանրակացարաններն ու ուսումնական տարածքները, ինչպես նաև վերականգնել Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի պատմական մասնաշենքը։
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ այս ներդրումը կարևոր է պետական բարձրագույն կրթության որակի բարելավման առումով։
Հունաստանի կրթության նախարար Սոֆիա Զախարակին նշել է, որ նախաձեռնությունը վերջին տարիներին բուհերում պետական ներդրումների ավելացման քաղաքականության շարունակությունն է։ Ըստ նախարարի՝ միայն 2026 թվականին համալսարանների ընթացիկ գործունեության ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 110 միլիոն եվրո, իսկ շենքերի պահպանման և վերանորոգման աշխատանքների համար՝ 120 միլիոն եվրո։
Նախարարը նաև հայտնել է, որ առաջիկա 5 տարիներին պետությունը պետական-մասնավոր գործընկերության ծրագրերով նախատեսում է ստեղծել ավելի քան 8 500 նոր ուսանողական տեղ հանրակացարաններում՝ բարելավելով ուսանողների բնակության պայմանները։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
























































