«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ ՄՀԿ–ի
2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս մնալու կամ կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ հայտնված երեխաների վերաբերյալ հայտերի թիվը հասել է 1 603 –ի։ Դրանցից 1 167-ը փակվել են, իսկ 436-ը շարունակում են մնալ բաց։ Բաց մնացած հայտերից 61-ը գնահատվել են որպես ռիսկային դեպքեր։ Այս տվյալները ներառված են ՀՀ վիճակագրական վարչության՝ mediaforedu.am կայքի հարցմանն ի պատասխան տրամադրված տվյալների մեջ։
Տվյալները հավաքագրվում են ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 11-ի թիվ 154-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման» կարգի շրջանակում։
«Համակարգում դպրոցների մուտքագրումների հիման վրա ինքնաշխատ ձևավորվում են կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների վերաբերյալ հայտեր։ Դրանց հիման վրա երեխաներին կրթության վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում մի շարք պատասխանատու մարմիններ։
Այն դեպքերում, երբ երեխային հաջողվում է վերադարձնել կրթական գործընթաց, հայտը փակվում է։ Եթե խնդիրը դեռևս լուծված չէ, հայտը շարունակում է մնալ բաց։ Բացի այդ, յուրաքանչյուր հայտում գնահատվում է նաև տվյալ դեպքի ռիսկայնությունը, ինչը հնարավորություն է տալիս առաջնահերթ ուշադրություն դարձնել առավել խոցելի երեխաներին»,– նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած փաստաթղթի ծանոթագրության մեջ։
Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը

Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Դոկտորական կրթությունը Եվրոպայում 13.08.2026
- ՀՀ բուհերում թափուր է մնացել 14 % – ը 13.08.2026
- Կարեն Օհանյանի բազմաշերտ գործերը՝ պատկերասրահում 12.08.2026
- Ավստրալիան կարգավորում է դպրոցում ԱԲ կիրառությունը 11.08.2026
- Բրիտանական դպրոցի ռիսկային երեխաները 10.08.2026
- Կրթության որակ․ հարցում 07.08.2026
- Շտայներ. երեխայի աշխարհն ու ուսուցումը 07.08.2026
- Վարչապետը դժգոհ է կրթության որակից 06.08.2026
- Կարեն Օհանյանի ցուցահանդեսը՝ պատկերասրահում 05.08.2026
- 18 –ամյա պրոֆեսորը՝ Գինեսի ռեկորդակիր 04.08.2026























































