«Մեդիա հանուն կրթության» ՀԿ-ն Ձեզ հրավիրում է միանալու մեդիայի միջոցով կրթության ոլորտի փոփոխություններին նպաստելու առաքելությանը։
Մեր նպատակն է ապրել մեր նախահայրերի ժառանգած այնպիսի երկրում, որտեղ յուրաքանչյուր անհատի հասանելի կլինի որակյալ կրթությունը և անհատի ողջ ներուժը հանուն պետության ներդնելու հնարավորությունը:
Ձեր աջակցությունն ու ներգրավվածությունն անչափ կարևոր է էական փոփոխությունների հարցում:
«Մեդիա հանուն կրթության» ՀԿ ծրագրերին Ֆինանսապես աջակցելու համար խնդրում ենք լրացնել բոլոր դաշտերը։
Շնորհակալություն!

Լուսանկարը՝ Аljazeera–ի
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հազարավոր ուսանողներ և երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով կրթական համակարգի խորքային բարեփոխումներ, ընդունելության քննությունների շուրջ կոռուպցիոն երևույթների բացահայտում և կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականը։
Բողոքի ակցիան կազմակերպել էր վերջին ամիսներին մեծ ժողովրդականություն ձեռք բերած երիտասարդական շարժումը, որն ի սկզբանե ստեղծվել էր որպես սոցիալական ցանցերում ու երգիծական նախաձեռնությունից վերածվել է միլիոնավոր հետևորդներ ունեցող երիտասարդական հարթակի։ Այն բարձրաձայնում է կրթության, գործազրկության և սոցիալական արդարության խնդիրները։
18-ամյա Անշուկա Ռութ Դասը, որը մասնակցել էր բողոքի երթին, նշել է, որ իրենք դուրս են եկել պայքարելու այն ուսանողների համար, որոնք, ըստ հրապարակված տեղեկությունների, ինքնասպան են եղել քննությունների արտահոսքի սկանդալից հետո։
Քննությունների սկանդալը
Հնդկաստանի պետական բժշկական համալսարանների քննությանը մասնակցել է շուրջ 2 միլիոն դիմորդ։
Այս տարի քննությունը հայտնվել է քննադատության կենտրոնում՝ հարցաթերթիկների արտահոսքի վերաբերյալ մեղադրանքների պատճառով։ Երբ իշխանությունները հաստատեցին խախտումների առկայությունը, բազմաթիվ դիմորդներ ստիպված եղան կրկին հանձնել քննությունը՝ ամիսներ տևած նախապատրաստությունից հետո։
Բախումներ
Երբ ցուցարարները փորձել են շարժվել դեպի Հնդկաստանի խորհրդարանի շենք, ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները։ Փակվել են մետրոյի մի շարք կայարաններ, շրջափակվել են կենտրոնական փողոցները, իսկ որոշ հատվածներում սահմանափակվել է նաև ինտերնետի հասանելիությունը։
Ականատեսների խոսքով՝ ավելի ուշ ոստիկանությունը մահակներով և արցունքաբեր գազով ցրել է ցուցարարներին։ Տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, կան նաև վիրավորներ։
26-ամյա Մոհամադ Անիսը պատմել է, որ բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել, սակայն չի պատրաստվում հրաժարվել պայքարից։
«Ցույցը խաղաղ էր, բայց հանկարծ սկսվեց մահակներով հարձակումը։ Շատ մարդիկ ծեծի ենթարկվեցին։ Չնայած ցավին ու հոգնածությանը՝ լռելը կնշանակի հաշտվել անարդարության հետ»,– ասել է նա։
Սոնամ Վանգչուկի հացադուլը
Բողոքի շարժմանը միացել էր նաև հայտնի հասարակական գործիչ Սոնամ Վանգչուկը, որը 20 օր շարունակ հացադուլ էր հայտարարել՝ ի նշան համերաշխության ուսանողների հետ։ Շաբաթ օրը ոստիկանությունը նրան հարկադրաբար հեռացրել է բողոքի վայրից և տեղափոխել հիվանդանոց, ինչը նոր դժգոհություն է առաջացրել ցուցարարների շրջանում։ Վանգչուկի կինը տեղի ունեցածը որակել է «ապօրինի կալանավորում»։
Բողոքի պահանջները դուրս են եկել կրթության շրջանակներից
Վերլուծաբանների գնահատմամբ՝ կրթության ոլորտում ծագած դժգոհությունը աստիճանաբար վերածվում է ավելի լայն սոցիալական շարժման, որը ներառում է նաև գործազրկության, սոցիալական անհավասարության, կյանքի թանկացման և երիտասարդների ապագայի հարցերը։
Քաղաքական մեկնաբան Սաբա Նաքվին նշել է, որ արագ փոփոխվող աշխարհում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղերի կրճատումը խորացնում է երիտասարդների անհանգստությունը։
Մյուս կողմից, անկախ քաղաքական վերլուծաբան Ասիմ Ալին կարծում է, որ կառավարության՝ ցուցարարների հետ բանակցելու պատրաստակամությունը վկայում է, որ իշխանությունները ստիպված են արձագանքել աճող հանրային ճնշմանը։ Նրա խոսքով՝ շարժման օրակարգն արդեն ներառում է ոչ միայն կրթական բարեփոխումների, այլև զբաղվածության և երիտասարդների ապագայի հարցերը։
Բողոքի շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարությունը կապ է հաստատել իրենց հետ և առաջարկել բանակցություններ, սակայն ընդգծել են, որ իրենց հիմնական պահանջները մնում են անփոփոխ՝ կրթության նախարարի հրաժարականը, քննությունների համակարգի թափանցիկության ապահովումը և պատասխանատվության ենթարկումը այն պաշտոնյաների, որոնք առնչություն են ունեցել քննությունների արտահոսքի սկանդալին։
20-ամյա ցուցարար Անջանի Կումանին հայտարարել է, որ երիտասարդները պատրաստ են շարունակել պայքարը մինչև իրենց պահանջների իրականացումը։
«Կամ կրթության նախարարը կհրաժարական տա, կամ մենք չենք հեռանա այստեղից։ Սա մեզ համար որոշիչ պահ է»,– ասել է նա։
Դպրոցի ճամփան
Արվեստ և կրթություն
Կրթություն և որակ
Մեդիայի դերը
Փող և որակ
Տեսանյութեր
Վերջին հրապարակումները
- Հնդիկ ուսանողների ընդվզումը 21.07.2026
- Հունական բանկերն աջակցում են բուհերին 20.07.2026
- Մանկավարժության գերխնդիրը 17.07.2026
- Հյուսիսային խորհրդի մշակութային կրթությունը 16.07.2026
- Հացադուլ՝ Հնդկաստանում քննաթերթիկների արտահոսքից հետո 15.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Բառ և պատկեր․ Գևորգ Այվազյանի աշխատարանը 14.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Իգիթյան կենտրոնում ցուցադրվում են փորագրանկարներ 13.07.2026
- Cultural Preservation: Challenge 10.07.2026
























































